Մի անգամ Կարիճը խնդրեց կրիային, որ իրեն անց կացնի գետի մյուս ափը: Կրիան հրաժարվում էր, սակայն Կարիճն այնուամենայնիվ համոզեց նրան։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
-Դե լավ, – համաձայնեց Կրիան, – ուղղակի խոսքդ տուր, որ ինձ չես խայթի:
Կարիճը տվեց իր խոսքը. Հետո Կրիան դրեց նրան մեջքի վրա և լողալով անցավ գետը։ Կարիճը ամբողջ ճանապարհին հանգիստ նստած էր, բայց հենց հասան ափին՝ ցավագին խայթեց կրիային։
– Չե՞ս ամաչում, Կարիճ: Չէ՞ որ դու քո խոսքն ես տվել, – բղավեց Կրիան:
– Եվ ի՞նչ – սառնասրտորեն պատասխանեց կարիճը: -Ասա ինձ, ինչո՞ւ դու, իմանալով իմ բնավորությունը, համաձայնեցիր ինձ գետով անց կացնել:
Կարդացեք նաև՝ ԱՌԱԿ այն մասին, թե ինչպես արձագանքել շրջապատի մարդկանց զայրույթին, վրդովմունքին, վիրավորանքներին և նախանձին
– Ես միշտ ձգտում եմ օգնել բոլորին, դա իմ բնույթն է, – պատասխանեց Կրիան:
– Քո բնույթը բոլորին օգնելն է, իսկ իմը՝ բոլորին խայթելը։ Ես արեցի հենց այն, ինչ միշտ եմ անում:
Հետևություն․ անհարկի և անազնիվ մարդկանց ձեզ մոտեցնելիս մի նեղացեք կամ մի բողոքեք, եթե նրանք ձեզ հանկարծակի հիասթափեցնեն։ Սա է նրանց բնույթը: Եթե կասկածում եք մարդուն, հեռու մնացեք նրանից։ Թույլ մի տվեք, որ նա մտնի ձեր կյանք կամ բիզնես: