Ներկայացնում ենք 5 առակ, որոնք Ձեր կյանքում իմաստություն կավելացնեն և կօգնեն կյանքի որոշ հանգամանքներին նայել ալ տեսանկյունից․․․
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ծերունին և կինը
Ծեր, իմաստուն չինացին քայլում էր ձյունապատ դաշտով, երբ տեսավ տարիքն առած, արտասվող մի կնոջ ու հարցրեց, թե ինչու է նա լաց լինում:
– Լաց եմ լինում, քանի որ մտածում եմ կյանքիս մասին, իմ երիտասարդության, անցած գեղեցկության և այն տղամարդու մասին, ում սիրել եմ: Աստված շատ դաժան է գտնվել, երբ շնորհել է հիշելու ունակություն: Չէ՞ որ նա գիտեր, որ ես կհիշեմ իմ կյանքի գարունն ու լաց կլինեմ:
Իմաստունն այդ ընթացքում կանգնել էր ձյունառատ դաշտում ու անքթիթ նայում էր ինչ-որ կետի ու մտածում: Անսպասելիորեն կինը դադարեց լաց լինել ու հարցրեց ծերունուն.
– Ի՞նչ եք Դուք տեսնում այնտեղ:
– Վարդերի դաշտ,- պաասխանեց իմաստունը,- Աստված մեծահոգի է գտնվել իմ հանդեպ, երբ ինձ տվել է հիշելու ունակություն: Նա գիտեր, որ ձմռանը ես միշտ կարող եմ հիշել գարունն ու ժպտալ:
Բալ
– Հասկանո՞ւմ ես…. Մենք ախր միշտ վիճում ենք… Մի՞թե մենք չենք կարող միասին լինել:
– Իսկ դու բալ սիրո՞ւմ ես:
– Այո:
– Իսկ դու այն ուտելիս թքո՞ւմ ես կտերը:
– Այո, իհարկե:
– Այդպես էլ կյանքում է: Սովորիր թքել կորիզներն ու միաժամանակ սիրել բալը:
Կարդացեք նաև՝ Մի օր Աստծո մոտ եկավ մի կին։ Նրա մեջքը ճկվել էր մեծ պարկի ծանրության տակ․․․ ԱՌԱԿ
Չորս մոմ
Չորս մոմեր հանգիստ այրվում էր ու աստիճանաբար հալչում: Նրանք զրուցում էին միմյանց հետ: Առաջին մոմն ասաց.
– Ես հանգստությունն եմ: Ցավոք, մարդիկ ինձ չեն գնահատում: Կարծում եմ, որ հանգչելուց բացի, ինձ այլ բան չի մնում: Եվ մոմի կրակը հանգավ:
Երկրորդ մոմն ասաց.
– Ես հավատն եմ: Ցավոք, ես ոչ ոքի պետք չեմ: Մարդիկ չեն ուզում ոչինչ լսել իմ մասին, այդ իսկ պատճառով այլևս այրվելու իմաստ չկա: Ու նա էլ հանգավ:
Տխրելով` 3-րդն արտաբերեց.
– Ես սերն եմ: Ես էլ այլևս ուժ չունեմ շարունակել այրվել: Ինձ չեն գնահատում: Մարդիկ չեն կարողանում ոչ սեր նվիրել, ոչ էլ այն ստանալ: Եվ այս մոմն էլ հանգավ:
Հանկարծ սենյակ մտավ մի երեխա: Տեսնելով 3 հանգած մոմերը` նա վախեցավ ու գոռաց.
– Ի՞նչ եք անում: Դուք պետք է շարունակեք այրվել: Ես վախենում եմ մթությունից: Ու լաց եղավ:
Հուզված 4-րդ մոմն ասաց.
– Մի վախեցիր ու լաց մի եղիր: Քանի դեռ ես այրվում եմ, կարելի է վառել նաև մյուս 3 մոմերը: Ես ՀՈՒՅՍՆ եմ:
Պիկասոն և կնոջ դիմանկարը
Մի կին քայլում էր Փարիզի փողոցներից մեկով և նկատեց Պիկասոյին, ով փողոցի սրճարաններից մեկում ինչ-որ բան էր ուրվագծում թղթի վրա: Նա հարցրեց Պիկասոյին, թե կարո՞ղ է արդյոք նա նկարել իր դիմանկարը՝ համապատասխան վճարի դիմաց, իհարկե:
Պիկասոն համաձայնեց: Մի քանի րոպեից նկարը պատրաստ էր:
– Եվ ինչքա՞ն եմ ես Ձեզ վճարելու,- հարցրեց կինը:
– 5000 ֆրանկ,- պատասխանեց Պիկասոն:
– Բայց չէ՞ որ Դուք ընդամենը 3 րոպե եք աշխատել,- համեստորեն հիշեցրեց կինը:
– Ոչ, հարգելիս,- ասաց Պիկասոն,- դրա համար իմ ողջ կյանքն է պետք եղել:
Փոքրիկի խրատը աղջկան
Մի աղջիկ նստել էր այգու նստարաններից մեկի վրա և դառնորեն լաց էր լինում: Այդ ժամանակ ծառուղով անցնում էր մի երեխա, որը երեքակնանի հեծանիվ էր վարում: Եվ այնպես խղճաց աղջկան, որ հարցրեց, թե ինչու է նա լաց լինում:
– Դու փոքր ես, չես հասկանա,- ասաց աղջիկը:
Երեխային թվաց, թե դա ասելուց հետո նա ավելի ուժեղ սկսեց արտասվել, և առաջարկեց.
– Իսկ ուզո՞ւմ ես՝ ես քեզ խաղալիք նվիրեմ: Ես շատ ունեմ:
Աղջիկն ավելի ուժգին սկսեց արտասվել:
– Փոքրիկ, ես ոչ ոքի պետք չեմ, ինձ ոչ ոք չի սիրում…
Տղան լուրջ-լուրջ նայեց աղջկան ու պատասխանեց.
– Իսկ դու վստա՞հ ես, որ բոլորին ես հարցրել: