fbpx

Քրիստոս հարյավ ի մեռելոց…

Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո՝ երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, որի մուտքը փակեցին մի մեծ քարով:

Երեք օր հետո՝ կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզմանը խնկարկելու, բայց զարմանքով տեսան, որ քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը՝ թափուր: Մինչ նրանք տարակուսանքով ու զարմանքով այս ու այն կողմ էին նայում, երևում են երկու հրեշտակներ՝ լուսավոր զգեստներով, և ասում. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. 24 4-9):
Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց:
Հիսուս Քրիստոսի հարության ավետիսը նույն հուսադրիչ և կենսատու լուրն է, որ տարածվում է մինչև այսօր աշխարհի չորս կողմերում.

– Քրիստոս հարյավ ի մեռելոց:
– Օրհնյալ է հարությունը Քրիստոսի


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Քրիստոս հարյավ ի մեռելոց…
Ինչպես ամրապնդել հոգևոր առողջությունը՝ 11 կարևոր կանոն