fbpx

Feedfabrik կամ ինչպես բլոգից պատրաստել իսկական գիրք

Ձեզ եմ ներկայացնում մի կայք՝ feedfabrik, որի օգնությամբ հեշտությամբ կարող եք Ձեր բլոգից պատրաստել գիրք և տպագրել այն: Ո՞վ գիտի միգուցե Դուք ապագայում Ձեր բլոգի շնորհիվ անցնեք հանրահայտ գրողների շարքերը:

Գործընթացը բավական հեշտ է: Ընդամենը պետք է ընտրել հարթակը, որում գտնվում է Ձեր բլոգը (Feedfabrik-ը կարողանում է աշխատել blogger.com, wordpress.com, wordpress.org, TypePad և Tumblr հարթակների հետ), այնուհետ լրացնում եք Ձեր բլոգի ծածկանունը, գաղտնաբառը և հասցեն (դոմենը) և վերջ: Մի դիտարկում. եթե Դուք աշխատում եք wordpress-ով, ապա չմոռանաք Ձեր ադմինիստրատիվ բաժնում, կարգավորումներում միացնել «Enable the WordPress, Movable Type, MetaWeblog and Blogger XML-RPC publishing protocols»-ը:

Հիմնականում ծառայությունները վճարովի են: Միայն անվճար է pdf-ի բեռնումը՝ այն էլ ոչ գրքային տեսքով:

Ցավով պետք է նշեմ, որ ըստ իմ դիտարկումների այս գործիքը հայերեն լեզուն չի հասկանում:

dԵթե Դուք նույնպես գիտեք այսպիսի հետաքրքիր կայքեր, ապա կարող եք այն ուղղարկել ինձ հետադարձ հղումով և ես նրա մասին անպայման կպատմեմ իմ հետագա գրառումներում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Feedfabrik կամ ինչպես բլոգից պատրաստել իսկական գիրք
Ինչո՞ւ են կնճռոտում մարդու մատները ջրի հետ շփումից