Google-ի ակնոցները գալիս են փոխարինելու սմարթֆոններին

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Google-ի Google X մասնաճյուղի «գաղտնի լաբորատորիաների» աշխատակիցները հաստատեցին այն լուրը, որ իրենք աշխատում են հավելյալ «իրականություն ապահովող» «խելացի» ակնոցների ստեղծման վրա: Ցուցադրելով սարքավորման սկզբնական դիզայնը և նրա օգտագործման տարբերակները նրանք խնդրել են Google+ սոցիալական ցանցի այցելուներին հայտնել իրենց կարծիքը և առաջարկություններ անել:

Project Glass-ի (այսպես է պրոյեկտի անունը) գոյության մասին, որի մասին լուրերը տարածվեցին տարվա սկզբին, ներկայացուցիչները հաստատեցին Google+-ում իրենց գրառման  մեջ: Այնտեղ տեղադրված են բավական էլեգանտ սարքի լուսանկարներ և տեսանյութ: Տեսանյութում ցուցադրվում է թե ինչպես կարելի է տեսականորեն օգտագործել այս սարքը: Ըստ էության այն ամբողջովին փոխարինում է սմարթֆոններին, բայց այն տարբերությամբ, որ ձեռքերը ազատ են մնում:

Ակնոցները կարողանում եմ մտնել համացանց, հաղորդել եղանակի տեսությունը, հասկանում են ձայնային հրամաններ, կարողանում են քաղաքում հետյոտնային ճանապարհները գծել և ցուցադրել, երաժշտություն նվագել, լուսանկարել, ստանալ և ուղարկել հաղորդագրություններ և տեսազանգեր: Ըստ The New York Times-ի աղբյուրների Google-ը արդեն ունի այս սարքի աշխատող պրոտոտիպը:

 

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Google-ի ակնոցները գալիս են փոխարինելու սմարթֆոններին
Զարմանահրաշ և հիասքանչ: Աշխարհի մայրաքաղաքների գլխավոր տոնածառերը
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց