fbpx

Gmail-ը կպատմի թե ինչու է նամակը հայտնվել «Սփամերում»

Gmail էլեկտրոնային փոստի ծառայությունը այսուհետ ամեն անգամ կհաղորդի պատճառը, թե ինչու է տվյալ նամակը հայտնվել «Սփամ» թղթապանակում: Այս մասին հաղորդվում է Google-ի բլոգում: Կարճ բացատրությունները կտեղադրվեն հատուկ բլոկում՝ ամեն սպամ նամակի սկզբում:

Հնարավոր պատճառներից կարող են լինել՝ ֆիշինգ-հարձակման կասկածները (կեղծ նամակներ, իբր ուղղարկված հայտնի կազմակերպության կողմից), հղումներ դեպի վնասակար կոդերով ռեսուրսներ կամ նամակներ, որը օգտվողը ժամանակին նշել է որպես «Սփամ»: Սեղմելով «Մանրամասն» հղումը հնարավոր կլինի ավելի մանրամասն իմանալ արգելափակման մասին:

Հունվարին Google-ը միացել է DMARC.org խմբին, որը ստեղծված է սփամերի և ֆիշինգների դեմ պայքարելու համար: Ինտերնետ հսկայի այս գործի գործընկերներն են Yahoo-ն, Facebook-ը, Microsoft-ը, PayPal-ը:

DMARC-ի նպատակն է ստեղծել միասնական մի մեխանիզմ, որը կկարողանար տարբերել իրական նամակները Gmail, Hotmail, Yahoo Mail և AOL էլեկտրոնային փոստի համակարգերում կեղծ նամակներից: Առայժմ անհայտ է երբ կգործի այդ համակարգը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Gmail-ը կպատմի թե ինչու է նամակը հայտնվել «Սփամերում»
Ինչի՞ համար է մեզ պետք լուսինը (BBC ֆիլմ)