Բլոգը արդեն 1 տարեկան է: Եվ նա ոչ միայն արդեն սկսել է փոքրիկ քայլեր կատարել և թոթովել, այլև արդեն կարողանում է հասկանալ խորհուրդներ և առաջարկներ:
Շատ կուզենայի լսել իմ ընթերցողներից թե ի՞նչ նորություններ՝ բաժիններ, թեմաներ կուզենային տեսնել այս բլոգում: Նաև խորհուրդներ կապված բլոգի արտաքին տեսքի, գունավորման և այլն և այլն:
Հարգելիներս, Արխանգելոյի բլոգը դա Ձեր բլոգն է և այն գործում է միմիայն Ձեզ համար, ուստի խնդրում եմ մի զլացեք և այս գրառման մեկնաբանություններում գրեք թե ի՞նչ առաջարկություններ և խորհուրդներ ունեք:
Անհամբեր կսպասեմ Ձեր առաջարկություններին և խորհուրդներին: