Միշտ և ամենուր մեզ բոլորիս ճակատագրի կողմից նշաններ և ուղություն է տրվում: Տեսնել դրանք, թե ոչ՝ որոշում եք ինքներդ: Մեր կարծիքով, ցանկացած ճիշտ օգտագործված տեղեկատվություն ի օգուտ է աշխատում, և միանշանակ չարժե բաց թողնել այն ստանալու հնարավորությունը:
Եվ այսպես, կանխատեսումը վերաբերում է հաջորդ ամսվա կյանքին, սակայն այդ ընթացքում կատարված գործողությունների հետևանքը կձգվի ևս վեց ամիս: Հետևաբար, եղեք ուշադիր, հանգստացեք, կենտրոնացեք և ընտրեք այն քարտը, որն ինտուիտիվ կերպով ձեզ ավելի է դուր գալիս, քան մյուսները:
Տեղեկությունը, որը քարտը կրում է՝ կարդացեք ստորև: Կենտրոնացեք ձեր կյանքի իրադարձությունների վրա և ինտուիտիվ կերպով ընտրեք քարտը․
Քարտ 1
Ինչ էլ որ եղած լինի տարվա սկզբին, ժամանակն է մոռանալ դրա մասին և ձեր կյանքին այլ տեսանկյունից նայել: Գո՞հ եք ամեն ինչից, թե կան այնպիսի ցանկություններ, որոնք հետապնդում են ձեզ, բայց անիրատեսական են թվում:
Տես նաև՝ ԹԵՍՏ. Առաջինը ինչ կտեսնեք կբացահայտի ձեր գաղտնիքները
Ժամանակը եկել է. ազատորեն փորձեք գործունեության նոր ոլորտներ, ծանոթություններ հաստատեք, ակտիվ կյանք վարեք և ձեր շուրջը դրական բաներ փնտրեք:
Առաջիկա ամսվա իրադարձությունները լավ հիմք կլինեն հաջորդ վեց ամիսների համար: Ներդրեք նրանց մեջ ձեր ուժերի և կարողությունների առավելագույնը, և լավ արդյունքները ձեզ երկար սպասեցնել չեն տա:
Քարտ 2
Երկար ամիսների կուտակված հոգնածությունը հասավ իր գագաթնակետին: Կանգ առեք և նայեք ձեր շուրջը, ունե՞ք այն, ինչ ցանկանում եք, թե՞ ձեր բոլոր ջանքերը թերագնահատվել են, և արդյունքը հիասթափեցրել է ձեզ:
Երկու շաբաթ ընդմիջում արեք և փորձեք հասկանալ ինքներդ ձեզ: Վերլուծեք հիմնական նպատակները, կազմեք ամբողջական ցանկ և դրանց հասնելու քայլեր: Ձեր գլխում և թղթի վրա ձևավորեք ցանկալի ապագայի հստակ պատկերացում և համարձակ անցեք բոլոր կետերի իրականացմանը:
Հավատացեք, կոնկրետ գործողությունների ծրագիրն այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է այս պահին և ինչը կարող է բերել իրական դրական արդյունքներ:
Տես նաև՝ ԹԵՍՏ․ Առաջինը, ինչ կտեսնեք նկարում, շատ ավելին կպատմի Ձեր մասին
Քարտ 3
Լավ էր՝ կդառնա ավելի լավ: Դուք կենսուրախ եք, էներգիայով լի և շարժվում եք ճիշտ ուղղությամբ: Ձեր բազմախնդրությունը իր պտուղներն է տալիս: Ջանքերը դրական արձագանք են գտնում ճակատագրի և շրջապատի մարդկանց կողմից:
Հաջորդ ամսվա ընթացքում արժե սահմանափակել ծախսերը: Առաջիկա 4 շաբաթվա ընթացքում միջոցների կուտակումը սակրալ նշանակություն ունի և մեծապես կազդի հաջորդ վեց ամսվա ֆինանսական վիճակի վրա:
Պարզ ասած՝ փողը կսկսի արմատավորվել ձեր տանը և իներցիայով կվերադառնա այնտեղ, որտեղ իրեն լավ է զգում: