fbpx

Անձնային ԹԵՍՏ․ Իմացեք Ձեր հոգու թաքնված գաղտնիքները

Մարդկանց մեջ մենք ժպտում ենք, կատակում, փորձում կենսուրախ և առույգ տեսք ունենալ: Իսկ այդ պահին հոգում տիրում է քաոս, կասկածներն ու վախերը կրծում են մեզ ներսից ՝ թույլ չտալով հանգիստ շնչել: Երբեմն մենք ինքներս չենք հասկանում անհանգստության պատճառը: Կենցաղային խնդիրներով կլանված՝ մենք մեր դժգոհությունը տանում ենք խորը ենթագիտակցության մեջ՝ խստորեն անտեսելով մեր հոգու արցունքները:

Գտեք 1-2 րոպե ձեզ համար, մտածեք ձեր ցանկությունների և երազանքների մասին: «Կախարդված ամրոց» անձնային թեստը, կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ձեր անհանգստությունները: Թերևս նաև ճանապարհ ցույց կտա, թե ինչպես գտնել թեթևություն և ազատություն՝ ազատվելով այն ծանր բեռից, որը զսպում է մեր պոռթկումները: Ընտրեք ձեզ դուր եկած ամրոցը, որի վրա ձեր հայացքն ամենաերկարն է սևեռվում: Եվ կարդացեք արդյունքները:

Իմացեք ձեր հոգու թաքնված գաղտնիքները.

Ամրոց 1

Խնդիրների շարանը երկար է ձգվում: Դուք առաջնորդվում եք «Ես պետք է» սկզբունքով և լուռ քաշում եք ամբողջ ծանրությունը ձեզ վրա: Դուք օգնություն չեք խնդրում:

Ընկերները հիանում են ձեր տոկունությամբ, քանի որ նրանց կարծիքով, դուք կարող եք բացարձակապես ամեն ինչ անել: Եվ միայն դուք գիտեք, իրական գինը, որն ամեն օր վճարում եք այս ամենի համար: Հոգու խորքում ցանկանում եք, որ արևը դուրս գա, ամպերը ցրվեն, և վերջապես օգնեն ձեզ կիսել բեռը: Դուք երազում եք «Ես» -ը փոխարինել «ՄԵՆՔ» -ով:

Տես նաև՝ Անձնային ԹԵՍՏ․ Ներկա պահին ի՞նչն է Ձեզ հունից հանում

Ամրոց 2

Դուք նման եք հեքիաթային արքայադստեր կամ արքայազնի: Ձգտում եք կատարյալին և սիրում եք ուշադրություն գրավել: Դուք անընդհատ հաճոյախոսություններ եք լսում, մարդիկ հաճախ քծնում են ձեզ, միայն ձեր բարեհաճությունը վաստակելու համար:

Ընդհանրապես, կյանքը ձեզ գոհացնում է, դուք հարմարավետ եք ձեզ զգում ձեր ընտրած դերում: Բայց երբեմն, այնքան ես ուզում գցել կատարյալի դիմակը և մոռանալ բարքերի մասին, պարզապես ծիծաղել երջանկությունից: Հոգու խորքում դուք ափսոսում եք, որ այդքան քիչ անկեղծություն կա հանրային դիմակի հետևում:

Ամրոց 3

Գործարար մարդ, իրերին նայում եք պրագմատիկ: Դուք հաշվարկում եք յուրաքանչյուր քայլը նախապես, ակնթարթորեն ընկալում ցանկացած տեղեկատվություն: Ցանկացած իրավիճակում դուք գիտեք, թե ինչպես պահպանել սառնասրտությունը: Մարդկանց թվում է, որ դուք ընդհանրապես զուրկ եք բոլոր տեսակի զգացմունքներից, և ձեզ չի կարելի բարկացնել:

Միայն գիշերը, երբ քաղաքի եռուզեռը հանդարտվում է և երանելի լռություն է տիրում, էմոցիաները լցնում են ձեր հոգին: Դուք ուզում եք ծիծաղել և լաց լինել, բայց լինել կենդանի, այնքան իրական:

Տես նաև՝ Անձնային ԹԵՍՏ. Ընտրեք աչքը և ստացեք կարևորագույն հաղորդագրություն

Ամրոց 4

Համակրելի և բարեսիրտ անձնավորություն, դուք սովոր եք ուրիշների ցանկությունները սեփականից վեր դասել: Նույնիսկ եթե գիշերն են զանգահարում, դուք շտապ-շտապ օգնության եք շտապում: Նույնիսկ եթե մարդը խնդրում է գրեթե անհնարինը, դուք մտածում եք. «Դե, ո՞վ, եթե ոչ ես»:

Մարդիկ սովոր են ձեր յուրահատկությանը և դիմում են ձեզ ամենափոքր պատճառով կամ ընդհանրապես առանց պատճառի: Ձեր գլխում ավելի ու ավելի պարզ է հնչում միտքը. «Իսկ ե՞րբ ինչ -որ մեկը կօգնի ինձ»: Ի վերջո, ոչ մեկին չեն հետաքրքրում ձեր զգացմունքներն ու ապրումները, յուրաքանչյուրին մտահոգում է իր սեփական շահը: Ափսոս!

Ամրոց 5

Տունն ու ընտանեկան արժեքները ձեզ համար գտնվում են առաջին տեղում: Կարողանում եք միանգամից մի քանի առաջադրանք կատարել: Եռանդուն եք և ընկերասեր: Ձեր տունը միշտ բաց է ընկերների համար: Տեսնելով նպատակը՝ դուք վստահորեն գնում եք դրան, մաքրելով ճանապարհից բոլոր խոչընդոտները: Հարմարեցված կենցաղն ու կայունությունը ուրախացնում են ձեր հոգուն:

Առաջին հայացքից ամեն ինչ կարգին է, և տխրության պատճառ չկա: Բայց դուք ուզում եք ձեզ զգալ փոքրիկ արքայադստեր կամ արքայազնի պես, ում սպիտակ ձիու վրա նստած արքայազնը, կամ ատղերից իջած արքայադուստրը ցույց կտա աշխարհի բոլոր գանձերը և կշրջապատի հոգատարությամբ և ուշադրությամբ: Մի փոքր ռոմանտիկան ձեր կյանքին կհաղորդի բոլորովին նոր, չուսումնասիրված գույներ:

Տես նաև՝ Այս անձնային ԹԵՍՏԸ ցույց կտա, թե մարդիկ ամենից շատ ինչն են սիրում Ձեր մեջ

Ամրոց 6

Քաոսն ու ավերածություններն ուղեկցում են ամեն քայլին: Դատարկ պատերը և անհույս մենակությունն այլևս ցավոտ չեն, դուք սովորել եք դրան: Գրավիչ արտաքինով և հսկայական տաղանդներով դուք վախենում եք մեկ քայլ առաջ կատարել և ցույց տալ ձեր ունակությունները: Անհաջողության այս վախը կրծում է ներսից՝ ամբողջությամբ ոչնչացնելով բոլոր փորձերը:

Բայց շատ հեշտ է ամեն ինչ հաղթահարել և ստանալ երկար սպասված երջանկությունը: Պարզապես պետք է ձեր մեջ սպանեք ատելի վախերը և քայլ կատարեք դեպի երջանիկ կյանք: Ձեր սրտում տնկեք վստահության սերմ, և այն կաճի և կուժեղանա ամեն օր:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3.25 из 5 )
MediaMag
Անձնային ԹԵՍՏ․ Իմացեք Ձեր հոգու թաքնված գաղտնիքները
5 բույս, որոնք արժե դնել ննջարանում՝ քնի հետ կապված պրոբլեմներից ազատվելու համար