Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 16-ից 22-ը:
ԽՈՅԵՐ
Ձեր սիրելին անկառավարելի կլինի: Նա կլիսի ձեզ, բայց հաստատ հակառակը կանի: Միգուցե արժե նրան տալ հակառակ խորհուրդներ՝ ցանկալի արդյունքը ստանալու համար:
ՑԼԵՐ
Աշխատեք սիրելիին չփորձել ինչ-որ բան սովորեցնել, դժվար թե դա ձեզ մոտ ստացվի: Աշխատեք նրան ամեն կերպ խրախուսել. այդ կերպ ավելի շատ օգուտ տված կլինեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Որպեսզի սիրելիի հետ էլ ավելի մոտ լինեք, դուք պետք է միասին հոգ տանեք ինչ-որ մեկի մասին՝ երեխայի, կատվի կամ կակտուսի, կարևոր չէ: Նման միասնական հոգատարությունը ավելի կմետրմացնի ձեզ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Եթե սիրելին խնդիրներ ունի, ավելի լավ է ձեր խնդիրների մասին մոռանաք և սկսեք օգնել նրան: Այդ դեպքում դուք հաստատ տխրելու ժամանակ չեք ունենա:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Նվիրեք ժամանակը սիրուն, քնքշանքին և գուրգուրանքին, և հոգու և մարմնի տոնը երաշխավորված է: Ի դեպ, վատ չէր լինի նաև առանձնանալ բնության գրկում:
ԿՈՒՅՍԵՐ
Այո’, դուք որոշ թերություններ ունեք, իսկ ո՞վ չունի, սակայն, եթե ձեր կեսը սիրում է ձեզ, ապա այդ թերություններն էլ կկարողանա սիրել կամ գոնե ընդունել: Պետք չէ ամբողջ կյանքը փշերի վրա լինել:
Տես նաև՝ Փոքրիկ գաղտնիքներ: Ինչ պետք է իմանալ կենդանակերպի նշանների մասին
ԿՇԵՌՔՆԵՐ
Չգիտես ինչու, ցանկություն կունենաք համեմատել ձեր կեսին ձեր ընկերների կեսերի հետ: Միգուցե, արդյունքները այդքան էլ խրախուսող չլինեն, և դուք լրջորեն մտածեք, թե արդյոք ճիշտ ընտրություն եք կատարել, թե ոչ:
ԿԱՐԻՃՆԵՐ
Ավելի շատ ժամանակ կունենաք սիրելիի հետ չպարտադրող զրույցի համար, որից միայն հաճույք կստանաք:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Հավանական է, որ նա, ում դուք անչափ դուր եք գալիս, հրավիրի ձեզ ինչ-որ տեղ, ենթադրաբար՝ կինո: Համաձայնե՞լ, թե՞ ոչ. ահա, թե որն է խնդիրը:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Հակված կլինեք սիրելիից վրեժ լուծել ձեզ երբևէ հասցրած հոգեկան ցավերի համար: Բայց մտածեք՝ արդյոք հաճույք կստանա՞ք դրանից…
ՋՐՀՈՍՆԵՐ
Սիրելիի հետ համատեղ ինչ-որ բան փնտրելը կմտերմացնի ձեզ: Միգուցե դա կլինի բուռն կրքի պահին ինչ-որ տեղ շպրտված հագուստ:
ՁԿՆԵՐ
Սիրելին առանց խոսքերի կհասկանա ձեզ: Աստղերը հուշում են օգտվել այդ առավելությունից և աշխատել բացատարել նրան այնպիսի մի բան, որը որևէ լեզվով բացատրել հնարավոր չէ:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE