Խոյ
Նա տենչում է անկախ և ուժեղ կանանց: Խոյը սիրում է, երբ կանայք ուղղակիորեն ասում են այն, ինչ իրենց մտքում է, և կարող են ինքնուրույն լուծել իրենց բոլոր խնդիրները: Հաջողությունը և կարողությունը Խոյ տղամարդկանց համար ամենաուժեղ աֆրոդիզիակներն են:
Ցուլ
Ցուլը գնահատում է հումորը և կանացիությունը: Նրանք սիրում են կանանց, ովքեր կարող են աջակցել իրենց զուգընկերոջը: Եվ եթե կինը, չկորցնելով իր կանացիությունը, կարող է նաև նրան ոգեշնչել՝ դրդելով սկսել ինչ-որ բան անել, ապա Ցուլը նրան կսիրի խելագարի պես:
Երկվորյակներ
Այս տղամարդկանց ուշադրությունը գրավում են գեղեցիկ սեռի խելացի, ստեղծագործ և կենսուրախ ներկայացուցիչները: Շատ կարևոր է, որ կինը կարողանա զարմացնել նրան: Միայն այս կերպ կինը կկարողանա գտնել նրա սրտի բանալին:
Խեցգետին
Այս տղամարդու սիրտը կարող է նվաճել միայն հավատարիմ կինը: Նա կնոջից խոցելիություն և կիրք է ակնկալում, և եթե կնոջ կողքին իրեն զգում է որպես նրա պաշտպան, ապա նա դրանից ավելին չի էլ կարող երազել:
Առյուծ
Նրան գրավում են ինքնավստահ գեղեցկուհիները, ովքեր պաշտում են հաճախակի երևալ մարդկանց մեջ: Առյուծի իդեալը վստահ կինն է, ով փորձում է իրեն դրսևորել իր լավագույն կողմից: Առյուծի իդեալական կինը ոչ միայն սրամիտ է, այլև խելացի, զվարճալի և հաջողակ:
Կույս
Այս տղաներին, որպես օրենք, դուր են գալիս հարևանուհիները: Նրա իդեալը գրավիչ և խելացի աղջիկն է, ով իսկապես չի սիրում տնից դուրս գալ: Նա բարի, խելացի և համբերատար է տղամարդու հանկարծակի բարկության պոռթկումների հանդեպ: Կույսի իդեալական կինը շատ էմոցիոնալ չէ և չի ցուցաբերում չափից շատ էնտուզիազմ, քանի որ դա նրա մոտ չի անցնում:
Կշեռք
Նա փնտրում է կատարյալ կնոջ: Եվ երբ, վերջապես, գտնի նրան, նա կանի ամեն ինչ, որպեսզի ամեն ինչ ստացվի իրենց մոտ: Որպես կանոն, Կշեռքներին դուր են գալիս հումորի զգացումով գեղեցիկ կանայք, ովքեր առանձնանում են նվիրվածությամբ, խելամտությամբ, վստահությամբ և հոգեբանության ոլորտում ունեցած գիտելիքներով:
Կարիճ
Կարիճը ձգտում է հասնել լավագույնին: Եթե դուք դառնում եք նրա ուշադրության առարկան, ապա դուք ինքնին կատարելություն եք: Կարիճի կանայք որպես օրենք խելացի, սեքսուալ, արկածախնդիր, կրքոտ, անկախ և սպորտային են:
Աղեղնավոր
Աղեղնավորին նվաճելու համար հարկավոր է լինել աչքի ընկնող, ակտիվ և հմայիչ: Նման կինը նրան դրդում է մտածել և նոր մարտահրավերներ է դնում նրա առջև: Իսկ նա, իր հերթին, կնոջը համարում է գեղեցիկ և սադրիչ:
Այծեղջյուր
Այծեղջյուրին Ձեզ սիրահարելու համար ժամանակ է պետք: Այծեղջյուրին համապատասխան է վստահ զուգընկերուհին, ով գիտի, թե ինչ է ուզում, բայց չի պարտադրում իր տղամարդուն: Բացի այդ, նա պետք է լինի սեքսուալ, բայց ոչ գռեհիկ և ունենա հարուստ անձնական կյանք` աշխատանք, հոբբի, երազանքներ և հետաքրքրություններ:
Ջրհոս
Նրա ընտրյալը միևնույն ժամանակ պետք է լինի և՛ առանձնահատուկ, և՛ խոցելի: Նրան չի հետաքրքրում, թե ինչ են մտածում իր մասին մյուսները: Նա անում է այն, ինչ ցանկանում է, ինչը գրավում է տղամարդ Ջրհոսներին:
Ձկներ
Այս տղամարդը սիրում է սիրել և իրեն սիրված զգալ դրա դիմաց: Նրա զուգընկերուհին պետք է ունենա մեծ սիրտ, և լինի մեղմ, առատաձեռն և բաց: Նրա բարությունը պետք է տարածվի ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների վրա: Հաճախ Ձուկ տղամարդիկ սիրում են արվեստը, և դա նույնպես կարևոր է նրանց համար՝ երկրորդ կես ընտրելիս: