fbpx

«Համահայկական շարժում» Մաշտոցի այգում տեղադրվող բուտիկների դեմ

Քաջ գիտակցելով այն, որ այս տողերից հետո կդառնամ շատերի աչքի գրողը՝ միևնույն է կփորձեմ շարադրել իմ կարծիքը Մաշտոցի այգու շուրջ ծավալված զարգացումների մասին:

Նախորոք նշեմ, որ ոչ մի կապ չունեմ ոչ քաղաքապետարանի և ոչ էլ առավել ևս իշխանությունների հետ: Ես պարզ հասարակ Հայաստանի քաղաքացի եմ՝ անկուսակցական:

Սկսվել է «համահայկական շարժում» Մաշտոցի այգում տեղադրվող բուտիկների դեմ: Տեղադրվող և ոչ կառուցվող, այսինքն դրանք ժամանակավոր կառույցներ են:

Ես բուտիկների կողմնակիցը չեմ, բայց միևնույնն է չեմ կարողանում հասկանալ այս «համահայկական ընդվզումը»՝ հիմա բացատրեմ թե ինչու.

եթե այս բուտիկները տեղադրվելուց լինեին բառիս բուն իմաստով այգում՝ գործող այգում, որտեղ կան ծառեր և որը լիարժեք այգի կոչվելու իրավունք ունի,այլ ոչ թե միայն անունով այգում՝ ես նույնպես առաջիններից կլինեի, որ ոտքի կկանգնեի: Սակայն մարդիկ պայքարում են մի այգու համար, որը վաղուց արդեն այգի չէր: Այն շատ վաղուց դարձել էր աղբանոց՝ լեցուն շինարարական և կենցաղային աղբով: Որտեղ ծառերի մեծ մասը չորացան ու վերացան: Առաջին հարցն է ծագում, որտե՞ղ էին գտնվում և ի՞նչ էին մտածում այն ժամանակ հարգարժան «բնապահպանները», երբ այգին գտնվում էր բացիթողի վիճակում: Ինչու՞ չէին պայքարում մեր երեխաների մագուր օդի համար:

Ամենևին չնսեմացնելով բնապահպանական խնդիրների կարևորությունը, պետք է նշեմ, որ Հայաստանում այսօր շատ ավելի կարևոր խնդիրներ կան: Երկիրը գտնվում է տնտեսական կոլապսի մեջ, սարսափելի քանակությամբ արտագաղթ, սոցիալական սարսափելի վիճակ, երկրում տիրող բազմաթիվ անիրավություններ, մարդկային արժեքների և իրավունքների համատարած ոտնահարում: Համատարած անգրագիտություն: Կրթության կործանում: Էլ ո՞րը ասեմ, էլ ո՞րը: Իսկ այս պարագայում ու՞ր են մեր «արդարության համար ընդվզող» երիտասարդները, ինչու՞ նույն հաջողությամբ նստադուլեր, հավաքներ և այլն չեն կազմակերպում: Կամ այդ դեպքում ու՞ր են մեր «աստղերը», ինչու՞ են լռում և ինչու՞ ակտիվացան միայն հիմա, միայն այս հարցի ժամանակ:

Գիտե՞ք այս ամենը ինչի է նման. երբ Ձեր տունը Ձեզանից խլում են, իսկ Դուք պայքարում եք միայն տան մեջ եղած ծաղկամանի համար և պայքարում, որ ծաղկամանը ետ տան Ձեզ:

Ակամային հարց է ծագում. միթե՞ սա երկրի ավելի լուրջ խնդիրներից ժողովրդին շեղելու մի մեթոդ չէ: Եվ ինչու՞ հենց ընտրություններից առաջ սկսեց:

Շատ կուզեի, որ այսպիսի պայքար լիներ շատ ավելի խնդիրների ու անօրենությունների դեմ:

Վաղուց արդեն եկել է ժամանակը տարբերելու գլխավորը երկրորդականից:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Համահայկական շարժում» Մաշտոցի այգում տեղադրվող բուտիկների դեմ
Եթե ցանկանում եք նիհարել, բայց մոտիվացիայի պակաս ունեք, ապա նայեք այս մարդկանց նկարները, որքեր հաղթել են գիրությանը