fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Հարաբերությունների վերսկսման մասին

Հարաբերությունների վերսկսման մասին

Երևույթները մեզանից հեռանալով ավելի պարզ չեն սկսում երևալ, այլ հակառակը` մեր հիշողության մեջ պահպանվում են նրանց հատկանիշներից միայն մի քանիսը:

Գտնվելով որոշակի իրավիճակում մենք հակված ենք ճիշտ կողմնորոշվելու, այսինքն` անելու այն, ինչը թելադրում է մեր ողջ էությունը հենց տվյալ իրավիճակում: Մենք ճիշտ ենք կողմնորոշվում, քանի որ բոլոր գործոնները մեր աչքի առաջ են այդ պահին, իսկ նրանց նկատմամբ մեր զգացմունքնային արձագանքը`անմիջական: Իսկ արդեն կորցնելով և հեռանալով` հաճախ կարոտում ենք: Կարոտն էլ մեզ ստիպում է կարոտի օբյեկտի լավ կողմերը խոշորացույցով տեսնել, իսկ վատերը գրեթե ջնջում է հիշողությունից: Եվ մենք որոշում ենք վերանայել մեր որոշումներն ու գործողությունները. hեռվից փորձում ենք վերագնահատել այն, ինչը արել ենք, երբ շատ մոտ էինք:  Ծանրութեթև ենք անում կատարվածը գիտակցական փաստարկներով. հիմնականում գիտակցականներով, քանի որ զգացմունքայինները հեռվից այդքան էլ մատչելի չեն: Եվ կարող ենք անգամ մտածել, որ սխալվել ենք և վերադառնալ` հենց այդ գիտակցական փաստարկների ուժով… Եվ կատարվում է այն, ինչը արդեն մի անգամ կատարվել է, քանի որ մեզ վերադարձրել են մեծամասամբ գիտակցական փաստարկները, բայց հեռացել էինք անշուշտ սրտի թելադրանքով (դա միշտ էլ այդպես է լինում) …Իսկ սիրտը հակված է վերադառնալու իր նախկին սովորույթներին…

Այստեղ կարելի է հիշել ժամանակի մասին… Այն, որ ժամանակը փոխում է ամեն ինչ. «Ժամանակը կարող է փոխել մեզ, իրեն, մեր բնավորությունները  և հետևաբար մեր զգացմունքները միմյանց հանդեպ»: Եվ առավելապես հիշում ենք ժամանակի ամեն ինչ փոխելու մեծ հզորության մասին, երբ հեռվից նայելով նրան, ումից հեռացել ենք,  ինչ-որ փոփոխություններ ենք նկատում: Ժամանակը փոխում է շատ բան, այո, բայց ինչ վերաբերում է մարդկանց, ժամանակը մակերեսային փոփոխությունների է ունակ. կարող է փոխվել այն ամենը, ինչը տեսանելի է հեռվից, իսկ երբ մոտենում ենք, նկատում ենք, որ այդքան էլ շատ բան չի փոխվել, քանի որ մարդկային էություններն անփոփոխ են:

Իսկ մենք վերադարձել էինք «կրկին փորձելու» ակնկալիքով… Բայց չէ, անիմաստ է նստել հին նավը` լրիվ նոր հույսերով ու սպասումներով:

Ուստի հարաբերություններում չկա վերսկսում, կա զուտ կրկնում…

Եվ հուսալ, որ այս անգամ ամեն  ինչ այլ կերպ կընթանա, նույն բանն է, ինչ նայել միևնույն ֆիլմը երկրորդ անգամ` սպասելով այլ վերջաբանի: Չէ, ոչ մի դեպքում ես չեմ ասում, որ չարժե նայել որևէ ֆիլմ միայն այն պատճառով, որ այն արդեն տեսել ես.  չէ՞ որ կան մարդիկ, ովքեր սիրում են նայել նույն ֆիլմը բազում անգամներ: Թեկուզ ես նրանցից չեմ, բայց և կան այնպիսի ֆիլմեր… Այնպիսի արտակարգ գեղեցիկ ֆիլմեր, որոնք արժե նայել ու նայել…

Հատված Արմինե Հակոբյանի «Ժամադրություն մտքերի աշխարհում» գրքից

Հրապարակման ներկայացրեց՝ Արմինե Հակոբյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]

Հրապարակիր քո նյութը


Загрузка…

կարդացեք նաև

ԹԵՍՏ աշխարհագրությունից, որի հարցերի պատասխանները պետք է իմանա յուրաքանչյուրը

Շարունակում ենք մեր ամենօրյա «թեստեր» բաժինը: Բայց այս անգամ որոշել ենք ուշադրություն դարձնել աշխարհագրությանը: Ստուգեք Ձեր գիտելիքները և կիսվեք մեկնաբանություններում թե ինչպիսին է Ձեր...

Կանացի ԹՈՓ-3 սարսափելի թերությունները՝ ըստ տղամարդկանց

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կանացի թերությունների առաջին եռյակը՝ ըստ տղամարդկանց, որոնց կարծիքը պարզվել է վերջերս անցկացված մի հարցման արդյունքում։ 1. Հիմարություն Պարզվում է, որ կանանց հիմարությունը...

4 Կենդանակերպի նշան, որոնց սիրելը վտանգավոր է Ձեր սրտի համար

Այս նշանների ներկայացուցիչների հետ պետք է զգույշ լինել: Եվ ահա թե ինչու․․․ Առյուծ Երբ այս նշանի տակ ծնվածի մոտ կասկածներ են առաջանում, թե արդյո՞ք դուք իրոք...

ԹԵՍՏ․ Կբավարարի՞ Ձեր գիտելիքները, որպեսզի հավաքեք թեկուզ 75 %, թե՞ դուք ուղղակի խելոք եք ձևանում

Եթե դուք սիրում եք հետաքրքրվել տարբեր բաներից այս հետաքրքրաշարժ աշխարհում, Ձեզ հետաքրքրել է և հետաքրքրում է այն, ինչ տեղի է ունենում Ձեր շուրջը՝ ուրեմն...

20 բան տղամարդկանց մասին, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր կին

Կանանց ու տղամարդկանց հարաբերությունները շատ բարդ, բայց կարևոր են։ Դրանք մշտապես քննարկումների առարկա են դառնում, քանի որ ոչ կանայք, ոչ էլ տղամարդիկ երբեք չեն...