Մեզ միշտ հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսին ենք մենք։ Իհարկե, ընդհանուր առմամբ մենք գիտենք, թե ինչպիսին է մեր բնավորությունը, բայց միշտ չէ, որ ստացվում է օբյեկտիվորեն գնահատել մեր որակները։ Դրա համար գոյություն ունեն տարբեր հոգեբանական թեստեր։ Դրանցից մեկն էլ ներկայացնում ենք այսօր։ Ընտրեք ներկայացված աչքերից մեկը։
А – տրամաբանական տեսակ
Դուք սիրում եք խորը դատողություններ անել։ Դուք դրա հետ մեկտեղ ճիշտ հետևություններ եք կարողանում անել, այդ պատճառով էլ ձեր շրջապատը հաճախ է ձեզ հետ խորհրդակցում։ Դուք դրական էներգիա եք ճառագում մարդկանց, այդ պատճառով էլ նրանք ձեզ վստահում են և բացում են ձեր առաջ իրենց սիրտը։ Ձեր կարծիքը բոլորը հաշվի են առնում։
B – ապրումակցող տեսակ
Դուք վառ և հուզական անձնավորություն եք, ամեն իրավիճակի հումորով եք վերաբերվում և փորձում եք դժվարությունները խորը չընդունել։ Դուք նաև հոգ եք տանում ձեր հարազատների համար և օգնում ենք նրանց։ Ձեր կողքին գտնվող մարդիկ ձեր հոգուց մի կաթիլ են ստանում։
C – Ինտուիտիվ տեսակ
Եթե դուք ընտրել եք այս աչքը, ապա դա վկայում է այն մասին, որ դուք հրաշալի ինտուիցիա ունեք և այդ հմտությամբ օժտված է մոլորակի բնակիչների միայն 10%-ը։ Կան բաներ, որոնք անհնար է բացատրել հենց այնպես, իսկ դուք ձեր ինտուիցիայի շնորհիվ ցանկացած իրավիճակից ելք եք գտնում։ Մարդիկ ձեր կողքին իրենց լավ են զգում։ Հաջողությունը միշտ ձեզ հետ է։