fbpx

8 գործողություն սոցիալական ցանցերում, որոնք բնորոշ են ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց

Սոցիալական ցանցերի ցանցից չի խուսափել և ոչ մեկ: Դուք այնտեղ կարող եք կարդալ նորություններ, շփվել ընկերների հետ և ցույց տալ ամբողջ աշխարհին, թե ինչ է տեղի ունենում ձեր կյանքում: Սակայն սոցիալական մեդիաները միայն դրական փորձ չեն ստեղծում: Փաստացիորեն դրանք զգալիորեն իջեցնում են ձեր ինքնագնահատականը, և դա բավական տագնապալի ազդանշան է: Հետազոտողների խումբը հետևել է ԱՄՆ-ից մոտ 2 հազար օգտատերերի վարքին:  Պարզվել է, որ երիտասարդները, որոնց համար սոցիալական ցանցերը դարձել են կյանքի մի մաս՝ գրեթե 3 անգամ ավելի հաճախ են տառապում դեպրեսիայից: Եկեք տեսնենք ձեր ո՞ր գործողությունները կարող են իրենց մեջ կրել պոտենցիալ վտանգ:

1. Շատ հաճախակի սելֆիներ

Թվային ինքնադիմանկարի թրենդը առաջ է եկել մի քանի տարի առաջ և դա արդեն մեր ժամանակների իրականություն է: Մերվեք, հարգելի քննադատներ և թերահավատներ: Սակայն երբ մարդ օրական մի քանի սելֆի է ներբեռնում սոցիալական ցանց՝ դա արդեն անառողջ իրավիճակ է: Դժվար չէ եզրակացություն անել, որ նա ամենայն հավանականությամբ ունի բազմաթիվ պրոբլեմներ կապված ինքնագնահատականի հետ:

2. Ակնարկներ և անուղղակի հիշատակումներ

Դա ևս մեկ հնարք է, որ օգտագործում են շատ օգտատերեր: Խոսքը գնում է հաղորդագրությունների և հրապարակումների մասին, որոնք մենք հրապարակում ենք բոլորին տեսանելի կարգավիճակով և հասցեագրում ենք կոնկրետ ծանոթի՝ չհիշատակելով նրա անունը կամ ուղղակի հստակ չհասկացնելով թե ինչ նկատի ունենք: Բավական ինֆանտիլ գործողություն, որը ցուցադրում է միջանձնային հարաբերությունները լուծելու անկարողությունը: Եվ իհարկե դա առաջ է բերում ավելի շատ թյուրիմացություններ:

3. Թրենդայնություն

Մտածեք անձնային պրոբլեմների մասին, եթե ձեզ մոտ անհագ ցանկություն է առաջանում հայտնվել ինչ-որ խմբում՝ չվերլուծելով հետևանքները: Ահա թե ինչու են շատ մարդիկ մասնակցում տարատեսակ մարտահրավերներում կամ զվարճալի թրենդերում, որոնք հայտնվում են տարվա ընթացքում: Բայց ամենավատը նրանում է, որ դրանցից որոշները կարող են իրենց մեջ իրական վտանգ պարունակել մարդու ֆիզիկական կամ էմոցիոնալ արժեքների համար:

4. Բազմաթիվ ֆրենդեր

Սոցիալական ցանցերում «ընկերություն» հասկացությունը բավական աղավաղված է: Ընդորում այնքան, որ այժմ ավելի տեղին է խոսել «ֆոլովերների» կամ «հետևորդների» մասին, որպեսզի զերծ պահենք իրական միջանձնային շփումների տարբեր տեսակները: Նայեք օգտատերերին, որոնք ունեն հազարավոր ընկերներ, որոնց նրանք «հավաքել են» շատ երկար: Բայց դա միայն թիվ է: Ձեր «ֆրենդերից» անհրաժեշտության դեպքում ո՞ւմ կկարողանաք զանգահարել և օգնություն խնդրել: Վերջիվերջո սիրելի մարդկանց կարելի է մատների վրա հաշվել:

5. Դուք հրապարակումներ եք անում ամեն ինչի մասին

Հրապարակավ, որպես օրենք հրապարակվում է այն, թե ինչ ենք մենք անում ամեն օր, և նաև հաշվետվության համար՝ ինչ միջոցառումների ենք մասնակցել, որտեղ ենք եղել, որտեղ ենք նշվել, ինչ նպատակների ենք հասել: Ոչ մի վատ բան չկա նրանում, որ դուք ցանկանում եք հիշողություն թողնել հաճելի պահի մասին, բայց եթե դուք ավելի անհանգստացած եք նրանով, որպեսզի դա ցույց տաք մարդկանց, որոնք «դիտում են» ձեզ ամեն օր, դուք, հավանաբար, այդքան էլ գոհ չեք ինքներդ ձեզանից, բայց ջանադրաբար ձևացնում եք: Եղեք բնական և հաճույք ստացեք կյանքից առանց ավելորդ աչքերի:

6. Ցուցամոլություն

Իրականում դա գրեթե միշտ վկայում է ցածր (նույնիսկ ցածրագույն) ինքնագնահատականի մասին: Մարդիկ, ովքեր մոլագարության աստիճանի տարված են թանկարժեք նյութական իր ունենալու ցանկությամբ, հավանաբար, ներսում ոչինչ չունեն: Սպառողական աշխարհը, որում մենք խրված ենք, մեզ ներշնչում է, իբր որքան մենք շատ ենք ապահովված նյութական առումով, այնքան ավելի լավ: Սակայն դա շատ հեռու է իրականությունից․․․

7. Կերակուրի լուսանկար

 Ցուցադրումը այն ամենի, ինչ դուք անում եք կյանքում, արտացոլում է այն, որ իրականում դուք չեք ապրում 100%-ով: Եվ դրա փոխարեն դուք ավելի շուտ կենտրոնացած եք այն բանի վրա, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները: Անո՞ւմ եք գեղեցիկ լուսանկարներ, թե ինչ եք պատրաստվում ուտել ընթրիքին: Լավ մտածեք: Արդյո՞ք արժի փակել սեփական անձը «ցուցափեղկում»:

8. Լայքեր ինքներդ ձեզ

Սա ձեր անիքնավստահության շատ տխուր ցուցանիշ է զուգորդված  եսակենտրոնությամբ: Քիչ է, որ դուք հրապարակում եք այն ինչ իբր ձեզ դուր է գալիս, դեռ մի բան էլ բացատրում եք սեփական գործողությունը սեփական լայքով: Իսկական հոգեբանի երազանք: Դա մի բան է միայն ցուցադրում՝ թե որքան անհույս ուշադրության կարիք ունեք։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 4.14 из 5 )
MediaMag
8 գործողություն սոցիալական ցանցերում, որոնք բնորոշ են ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց
Նվերները գեղեցիկ փաթեթավորելու 8 տարբերակ: Պարզ և ճաշակով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)