fbpx

Ավտոմեքենաների 7 բացարձակ աննորմալ, սակայն բավական վճռական կոնցեպտներ

Ներկայացնում ենք 7 վճռական ու կտրուկ դիզայնով, սակայն աչքի համար անսովոր՝ նույնիսկ աննորմալ ավտոկոնցեպտներ:

Peugeot Aureon Concepts

Քաղաքային կոնցեպտ ավտոմեքենա խելահեղ դիզայնով: Իր նոր աշխատանքում, դիզայներ Քրիստիան Պոլանկոն չի փորձել կրկնել ավանդական գծերն ու ձևերը: Նա ազատություն է տվել իր երևակայությանը և արդյունքում աշխարհ է եկել այս ավտոմեքենան:

4290017_f68b90c3

The Lamborghini Ankonian Concept

Lamborghini-ն բոլոր վճռական դիզայնների մեկնարկողն է: Ankonian, ինչպես նաև Lamborghini-ի այլ անվանումներ, կապված է ցլամարտի հետ: Դա ցլատեսակ է, որը տարբերվում է իր սև մորթով և հենց այդ պատճառով է ավտոմեքենան սև:

4290016_c8598112

Audi Concept

Audi А9 իսպանացի դիզայներ Դանիել Գարսիայից: Ներկայացուցչական դասի ամենասպորտային ավտոմեքենան, ինչպես գտնում է հենց ինքը՝ դիզայները:

4290013_9560a701

Hovercraft

Ինժեներներ Մայքլ Մերսիերն ու Քրիս Ջոնսը ստեղծել են սպորտային ավտոմեքենաների կոնցեպտ՝ օդային բարձիկների վրա: Հնարավոր է հենց այսպիսի տեսք ունենան ապագայի ավտոմեքենաները:

4290010_f52782cc

Chevy EN-V 2.0

General Motors ընկերությունը Պեկինում պաշտոնապես ներկայացրել է Chevrolet EN-V 2.0 ֆիրմային կոնցեպտ ավտոմեքենան: Այսպես է տեսնում ավտոմոբիլային հսկան ապագայի անհատական տրանսպորտային միջոցը:

4290011_9fe0ca18

Bugatti Galiber

Կոնցեպտ, որը ծնված է դառնալ լավագույնը: Bugatti Galiber-ը համալրված է 8 լ 16 մխոցանի շարժիչով՝ փոխառված Բուգատի Վեյրոն սուպեր քառից: Այն ունի 1001 ձիաուժ շարժիչի հզորություն և ունի ֆենոմենալ պտտման մոմենտ՝ 1250 Ն/մ:

4290012_85138d14

The Gina BMW

BMW ընկերության դիզայներները ներկայացրել են նոր կոնցեպտ ավտոմեքենա, որի լրիվ անունն է՝ BMW GINA Light Visionary Model: Ինքը՝ կոնցեպտն ունի բավական ընդգծված և ոճային ուրվագիծ: Սակայն որքան էլ որ զարմանալի է՝ դիզայնը այստեղ երկրորդական դեր է կատարում: Կոնցեպտում ներդրված է այսպես կոչված coachwork տեխնոլոգիան, որը ավտոմեքենայի թափքին հաղորդում է աննկարագրելի հնարավորություններ:

MW GINA Light Visionary Model կոնցեպտ քառի հիմնական գաղտնիքը՝ դա մետաղական մալուխների և կտորների օգտագործման մեջ է: Հենց սրանք են թույլ տալիս ավտոմեքենային այսպես տրանսֆորմացվել:

4290014_15f2681e

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ավտոմեքենաների 7 բացարձակ աննորմալ, սակայն բավական վճռական կոնցեպտներ