fbpx

Մենք էլ մարդ ենք, մենք էլ քաղաքակիրթ երթևեկելու իրավունք ունենք

Այսօր վերջնականապես համբերությանս բաժակը լցվեց ու վերջապես որոշեցի գրել այս պոստը Երևանի երթուղայինների մասին:
Հոգնել եմ, հոգնել եմ ամեն անգամ զզվանքով նստել երթուղային, զզվել եմ ամեն անգամ շարժվող ռումբով երթևեկելուց, զզվել եմ շախմատի ձիու ֆիգուր ընդունել ամեն անգամ երթուղայինի մեջ: Ախր ես էլ իրավունք ունեմ քաղաքակիրթ երթևեկելու չէ՞: Նախորոք նշեմ որ եթե հնարավոր է ավտոբուս նստել, թեկուզ և այդ պատճառով երկու տրանսպորտ պետք է փոխեմ, միևնույն է ես գերադասում եմ ավտոբուսը: Այստեղ գոնե ավելի շատ ես քեզ մարդ զգում:
Ինչքա՞ն կարելի է իրար գլխի, իրար շալակ ելած երթևեկել: Ախր ե՞րբ պետք է մեր երթուղայինի վարորդները հասկանան, որ իրենք կարտոֆիլ չեն տեղափոխում, այլ մարդ, ինչքա՞ն կարելի է մարդկանց իրար վրա լցնել: Իհարկե մենք էլ սուրբ չենք: Ախր մենք ե՞րբ պիտի վերջապես հարգենք ինքներս մեզ և չնստենք առանց այն էլ բեռնատարի նման բարձված մեքենան:
Իսկ հիմա փորձեմ մասնավորեցնել.
Ավան, Դուրյան թաղամաս: Այստեղ բնակվում են չեմ վախենում ասել՝ տառապած մարդիկ: Այո՛ տառապած ու էս մարդիկ տառապում են մի երթուղու ձեռքը՝ համար 61 երթուղու: Նախ նշեմ, որ Շրջանայինից Դուրյան թաղամաս գալիս է ընդամենը մեկ համարի երթուղի, հենց 61-ը: Ճիշտ է, Շրջանայինից Ավան շատ երթուղիներ կան, բայց նրանք հասնում են մինչև Ավանի “Սթար” սուպերմարկետի մոտ, այսինքն Ավանի կենտրոն, իսկ Դուրյան թաղամասը գտնվում է ավելի վերև և հեռու: Եվ մարդիկ այնտեղից ստիպված պետք է երկրորդ տրանսպորտ փոխեն: Միակ երթուղին Շրջանայինից Ավան-Դուրյան թաղամաս դա 61-ն է: Ասեմ, որ նախ երթուղում կա շատ քիչ թվով միկրոավտոբուս՝ մոտ 5-6 ու սա հերիք չէ նրանք շարժվում են 15-20 րոպեն մեկ և աշխատում են ընդամենը մինչև ամենաշատը 20:00: Սրանց գումարած այս միկրոավտոբուսների վիճակը մեղմ ասած հեչ բարվոք չէ: Նախ ասեմ, որ գծում ոչ բոլոր միկրոավտոբուսներն են “Գազել” մակնիշի: Այստեղ Դուք կգտնեք թանգարանային նմուշներ: Իսկ եղած Գազելներն էլ քիչ է մնում քարուքանդ լինեն: Չեմ խոսում այդ երթուղայինների միջի անտանելի հոտից, չեմ խոսում որոշ վարորդների ուղևորների վրա անընդհատ հորթուբորթի մասին:
Եվ այս ամենը միայն 61-ին չի վերաբերվում: Այս վիճակում են գտնվում Երևանի երթուղիների մեծ մասը:
Ու այսպես արդեն տարիներ:
Շատ կուզենաի, որ այս գրառումս կարդաին կոմպետենտ մարմինները: Ու շատ կուզենաի իմանալ, վերջապես ե՞րբ ենք մենք էլ՝ հայ ժողովուրդս, մարդավարի, քաղաքակիրթ կերպով երթևեկելու:
Ձայն բառբառո անապատու՞մ…

Եթե Դուք նույնպես դեմ եք այս ամենին և ուզում եք քաղաքակիրթ երթևեկել, ապա կարող եք միանալ մեզ ֆեյսբուքում այս հղումով http://www.facebook.com/event.php?eid=213613932005026


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մենք էլ մարդ ենք, մենք էլ քաղաքակիրթ երթևեկելու իրավունք ունենք
Մարզում ենք ուղեղը։ 8 հետաքրքրաշարժ գլուխկոտրուկ