fbpx

6 ծայրահեղ հետաքրքիր հոգեբանական էֆեկտներ

Ձեզ ենք ներկայացնում մարդկային հոգեբանության 6 շատ հետաքրքիր էֆեկտներ։

1. «Ռոմեո և Ջուլիետի էֆեկտ»

Երկու մարդկանց միմյանց նկատմամբ հրապուրանքի մեծացումը, որն առաջանում է ծնողների կամ այլ ազգականների կողմից նրանց բաժանելու փորձի հետևանքով:

2. «Ականատեսի էֆեկտ»

4668886_e9789ad3

Ֆենոմենը կայանում է նրանում, որ երբ օգնություն է հարկավոր, որքան շատ են ներկա գտնվող մարդիկ, այնքան քիչ է հավանականությունը, որ նրանցից մեկը օգնություն կցուցաբերի: Ըստ էության, որքան շատ մարդ է մոտ գտնվում, այնքան ավելի հավանական է, որ ամեն մեկը հույսը կդնի մեկ ուրիշի օգնության վրա՝ հետևաբար, ոչ ոք չի օգնի:

3. «Անհասանելիության էֆեկտ»

4668884_5906d99c

Սոցիալական հոգեբանության մեջ ֆենոմեն է, որի էությունը կայանում է նրանում, որ ընտրողական մարդիկ իրենց սոցիալական ընտրության մեջ ավելի ցանկալի են, քան նրանք ովքեր առավել հասանելի են: Սա հստակ էֆեկտ է:

4. «Պիգմալիոնի էֆեկտը»

4668882_b4c0f968

Պիգմալիոնի էֆեկտ տերմինը վերցված է Ջորջ Բերնարդ Շոուի պիեսից։ Այն կիրառվում է որպես ինքնակատարվող մարգարեություն արտահայտության հոմանիշ։

18 դպրոցներից պատահաբար ընտրված աշակերտների 20%-ին ուսուցիչները բնութագրում էին կրթական ձեռքբերումների առումով որպես անսովոր բարձր պոտենցիալով աշակերտներ։ Փոքր դասարանի աշակերտների մոտ, որոնց մասին ուսուցիչները բարձր կարծիք ունեին, հայտնաբերվեց IQ-ի ընդհանուր ցուցանիշների մեծ աճ՝ ի տարբերություն այդ դպրոցի այլ աշակերտների։

5. «Զեյգարնիկի էֆեկտը»

4668905_853a7926

Ֆենոմենի էությունը կայանում է նրանում, որ մարդը ավելի լավ է մտապահում այն գործողությունները, որոնք անավարտ են մնացել։ Դա բացատրվում է այն լարվածությամբ, որը առաջ է գալիս յուրաքանչյուր գործողության սկզբում, բայց չի ստանում լիցքաթափում, եթե գործողությունը ավարտված չէ։

6. «Օրեոլի էֆեկտը»

4668883_2b696d09

Էությունը կայանում է նրանում, որ եթե մարդը ինչ-որ իրավիճակում դրական է տպավորություն է թողնում, ապա ենթագիտակցաբար նրան են վերագրվում նաև այլ դրական որակներ, եթե նույնիսկ արդյունքում պարզվում է, որ նա այդ որակները չունի։

4668906_30900ab2

Բացասական տպավորության դեպքում, ուշադրություն չդարձնելով անձային բնութագրի ամբողջ ներկապնակին, փորձ է կատարվում մարդու մեջ տեսնել միայն վատը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
6 ծայրահեղ հետաքրքիր հոգեբանական էֆեկտներ
«Ոչ բոլորն են, ում կորցրել եք՝ կորուստ: Եվ ոչ բոլորին է, ում գտել եք, պետք պահել»