fbpx

6 կարևոր բան, որոնք պետք է գաղտնի պահել՝ գրեթե բոլորից

Պահեք դրանք ձեր մեջ:

Մենք բոլորս ուզում ենք աշխարհի հետ կիսել մեր ձեռքբերումներն ու ուրախությունները: Մենք նաև ուզում ենք, որ ինչ-որ մեկը լսի տառապանքի և դժբախտության մեր պատմությունները:

Բայց անկախ նրանից, թե ինչպես ենք մենք ձգտում խորքային կապեր հաստատել այլ մարդկանց հետ, միշտ էլ կլինեն բաներ, որոնք ավելի լավ է գաղտնի պահել՝ մեր իսկ ապահովության համար:

Սա չի նշանակում, որ դուք պետք է չափազանց գաղտնապահ լինեք: Ուղղակի իմաստ ունի պաշտպանվել հուզական (իսկ երբեմն նույնիսկ ֆիզիկական) վնասներից՝ գաղտնի պահելով որոշ փաստեր:

Ահա 6 բան, որոնց մասին պետք չէ բարձրաձայնել.

1. Երազներ և նպատակներ

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երազանքների և նպատակների մասին հանրությանը պատմելը  նվազեցնում է դրանց իրականացման հավանականությունը: Ձեզ այնքան հաճելի է, որ մյուսները իմացել են ձեր համարձակ ծրագրերի մասին, որ դրանք իրականություն դարձնելու որևէ դրդապատճառ (մոտիվացիա) չկա:

Սրան գումարեք ուրիշների քննադատություններն ու ակնկալիքները և ստացեք անհաջողության կատարյալ բաղադրատոմս: Թույլ մի տվեք, որ այս լրացուցիչ սթրեսը ներխուժի ձեր կյանք:

2. Անձնական կյանք

Եթե ​​ուրիշների հետ կիսվեք ձեր անձնական կյանքի գաղտնիքներով, ապա դա, ի վերջո, կհանգեցնի աղետի: Այսօրվա աշխարհում վստահություն գրեթե այլևս չկա: Շատ դժվար է գտնել ազնիվ մարդու, որին պետք է վստահել:

Ուրեմն ինչո՞ւ այդպիսի ինտիմ բաներ պատմել օտարներին: Պահեք դրանք ձեր ներսում: Ոչ ոք չի կարող ոչնչացնել այնպիսի բան, որի մասին նույնիսկ չի էլ ենթադրում:

3. Ընտանեկան խնդիրներ

Բոլորն ունեն ընտանեկան կոնֆլիկտներ: Բայց յուրաքանչյուր ընտանիք իր ելքն է գտնում:

Սերը, ատելությունը և այլ բուռն զգացողությունները՝ յուրաքանչյուրի անձնական գործն են: Օտարները չպետք է իմանան այդ մասին:

4. Գույք

Նյութական հարստությամբ պարծենալը կարող է սխալ ընկալվել ուրիշների կողմից: Դուք երբեք չգիտեք, թե ինչպես ուրիշները կարձագանքեն ձեր պարծենկոտությանը:

Աշխարհում կան մարդիկ, ովքեր պատրաստ են վտանգել իրենց կյանքը, որպեսզի ստանան ձեր ունեցածը: Ոմանք նույնիսկ մաքուր ջրի հասանելիություն չունեն, իսկ ոմանք էլ հազիվ են փող հայթհայթում սննդի համար:

5. Լավ գործեր

Աշխարհին խիստ պակասում է բարությունը: Բայց չի կարելի լավը գործել միայն ուրիշների աչքի համար:

Եթե ​​ցանկանում եք ինչ-որ մեկին օգնել, դա արեք անկեղծորեն, և ոչ հանուն հաճոյախոսությունների և գովասանքի:

6. Փող

Ձեր ֆինանսների մասին ուրիշներին պատմելը խելամիտ չէ: Օտարները չպետք է իմանան ձեր աշխատավարձի չափը:

Մարդուն հարցնել, թե որքան է վաստակում՝ անհարգալից վերաբերմունքի և վատ դաստիարակության դրսևորում է: Միայն հիմարներն են բարձրաձայն խոսում փողի մասին: Ձեր ֆինանսները ձեր սեփական գործն են, և ուրիշ ոչ մեկի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
6 կարևոր բան, որոնք պետք է գաղտնի պահել՝ գրեթե բոլորից
Ագրեսիվ մարդկանց հետ շփվելու 7 ոսկե կանոն (տեսանյութ)