fbpx

Ավելի քան ժառանգություն. 4 ճշմարտություն կյանքի մասին, որոնք պետք է փոխանցեք ձեր երեխաներին

Իմաստություն, որը աշխարհի տարբեր ծայրերում ծերերը փոխանցում են իրենց ժառանգներին։

«Մի սովորեցրու ինձ ապրել: Ավելի լավ է օգնիր նյութապես»,- ասում էր Օստապ Բենդերը։ «Եթե ձեռքիցդ ընկնի ոսկին և գիրքը, նախ բարձրացրու գիրքը», – ասում է հրեական ասացվածքը։

Բաժանորդներիցս մեկը մեկնաբանություններում պատմեց, որ չինացիների հետ աշխատելու հնարավորություն է ունեցել։ Ի՞նչ են ակնկալում հայերը տոներիից. պարգևավճար, իհարկե։ Եվ որքան շատ, այնքան լավ:

Իսկ չինացիները, երբ իմանում էին, որ ոմանց դրամական խրախուսանք է տրվելու, ոմանք էլ պատվոգրեր են ստանալու, գալիս էին հաշվապահություն ու հրաժարվում գումարից: Բոլորը ցանկանում էին պատվոգրեր ստանալ։

«Գումարը կարելի է ծախսել մեկ օրում։ Իսկ այս շրջանակի մեջ առված թերթիկը ցույց կտամ թոռներիս»,- ասաց նրանցից մեկը։

Սոցիոլոգները, ովքեր ուսումնասիրում են մարդկանց զանգվածային վարքագիծը, եկել են այն եզրակացության, որ տարիքի հետ փողը դադարում է հուզել մարդուն, խնդիր է առաջանում ոչ թե որքան հնարավոր է շատ վաստակել, այլ սեփական սերունդների մեջ ճիշտ արժեքներ սերմանել։

Ես հավաքել եմ ամենամեջբերված իմաստությունները, որոնք տարեց մարդիկ փոխանցում են իրենց երեխաներին աշխարհի տարբեր ծայրերում.

Չինաստան. «Խրճիթը, որտեղ ծիծաղում են, ավելի հարուստ է, քան պալատը, որտեղ ձանձրանում են»:

Կյանքից թանկ բան չկա, իսկ ծիծաղը երկարացնում է կյանքը։ Այս խոսքերն այն մասին են, որ սրտին հաճելի միջավայրն ավելի բարձր է, քան հարմարավետ կենսապայմանները։ Եղիր այնտեղ, որտեղ քեզ սիրում են։ Եվ հեռացիր այնտեղից, որտեղ քեզ հանդուրժում են։

«Ձեր տունն այնտեղ է, որտեղ հանգիստ են ձեր մտքերը», – ասում են չինացիները:

Հնդկաստան. Հավաքեք ջանասիրաբար այն բարիքը, որը չեն կարող գողանալ գողերը կամ խլել բռնակալները, որը, նույնիսկ ձեր վերջին ճանապարհորդության ժամանակ, չի թողնի ձեզ, չի անհետանա և չի մարի:

«Իմը՝ ես կրում եմ ինձ հետ», – ասում էր հին հույն փիլիսոփան: Նա նկատի ուներ՝ առողջություն, կրթություն, հմտություններ, հումորի զգացում, հանդուրժողականություն։

Արևելյան իմաստություն. «Եթե արարք ցանես, բնավորություն կհնձես։ Սերմանես բնավորություն, կհավաքես ճակատագիր»:

Հրեական իմաստություն. «Սարսափելի չէ, եթե քեզ վրա ծիծաղում են: Շատ ավելի վատ է, եթե լացում են քեզ վրա»:

Մի տխրիր. Մի հանձնվիր: Բոլոր վատ բաները կարելի է հաղթահարել։ Մեզ հետ դրանք տեղի են ունենում ոչ թե որպես պատիժ, այլ փորձառության համար։

Ըստ Մադամ Հելգայի նյութերի


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 11 assessment, среднее 4.09 из 5 )
MediaMag
Ավելի քան ժառանգություն. 4 ճշմարտություն կյանքի մասին, որոնք պետք է փոխանցեք ձեր երեխաներին
ԹԵՍՏ․ Միայն գիտունը կկարողանա պատասխանել 7/10 հարցին