fbpx

20 խելահեղ սովետական մուլտֆիլմեր, որոնք արժե դիտել կյանքում թեկուզ մեկ անգամ

Եթե դուք անձամբ չեք տեսել սովետական մուլտֆիլմեր, ապա հավանաբար ձեր ծնողները, կամ մեծ եղբայրը կամ քույրը հաստատ պատմել են գունագեղ, ուսուցողական այդ պատկերների մասին, որոնք «շատ ավելի լավն են այդ ձեր Դիսնեյից»: Այո, այն ժամանակ մուլտֆիլմերը մեծամասամբ ուսուցողական էին և ունեին շատ խորը իմաստ, ՍԱԿԱՅՆ ոչ բոլորը…

Այսօր Ձեզ ենք ներկայացնում 20 ամենազվարճալի և տարօրինակ սովետական մուլտֆիլմերը, որոնց նայելով ակամա մտածո՞ւմ ես. «Իսկ ի՞նչ են ծխել նկարիչներն ու սցենարիստները»:

Դասամիջոց

Ֆիլմը նկարահանվել է ցածր դասարանի տարիքի երեխաների համար, բայց ստացվել է այն, ինչ ստացվել է: Արժե դիտել թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի հասկանաք, թե ինչ ֆիլմեր դիտելով են մեծացել մեր ծնողները:

Կոնտակտ

Ֆիլմը պատմում է այն մասին, որ ինչպես էլ և ինչքան էլ ինչ-որ բաներ տարբերվում են մեկը մյուսից, մեզ մոտ մնում է մեկ ընդհանուր լեզու՝ գեղեցկության լեզուն:

https://youtu.be/citTQLOWiVo

Իկարն ու իմաստունները

Անհավանական մուլտֆիլմ երազանքի և այն մասին, որ երբեք պետք չէ դադարել երազել:

Հրեշը

Տխուր պատմություն միաչքանի հրեշի մասին, ով ապրում է հանրակացարանում:

https://youtu.be/bHCSu00YLIs

Այ քեզ բան, խոսացող ձուկ ( Ух ты, говорящая рыба!)

Ռոբերտ Սահակյանցի արվեստը կարելի է նկարագրել երկու բառով՝ լեգենդար և խելահեղ:

https://youtu.be/Tfysz5SzHEE

Կուբիկ-Ռուբիկ. «Նապաստակ չե՞ք տեսել» և ևս մի զույգ (Кубик-рубик: «Зайца не видали?» и еще парочка)

«- Հե՜յ դու, նապաստակ չե՞ս տեսել – ի?նչ նապաստակ՝ ականջներո՞վ»: «- Նա նաև փափլիկ փոչիկ ունի, փափլիկ»: «- Ազիմուտով փնտրի»: Վերջն է չէ՞ :)

Թևեր, ոտքեր և պոչեր

Պարզ սյուժեն և օրիգինալ պատկերները այնքան սիրվեցին ունկնդիրների կողմից, որ գրեթե բոլոր արտահայտությունները դարձան մեջբերումներ:

https://youtu.be/i_8-e1dK7xM

Տեղում էր անցած տարվա ձյունը

Այն ֆիլմերից մեկը, որ հետխորհրդային երկրների գրեթե յուրաքանչյուր բնակիչ կյանքում գեթ մեկ անգամ տեսել է: Իսկ եթե, ոչ, ապա անպայման դիտեք: Այն արժե դրան:

Կելե

Չուկոտյան հեքիաթ չուկոտյան երաժշտությամբ, թե ինչպես առասպելական արարածը գողացել էր երկու աղջկա: Սարսափելի և տարօրինակ:

Պիֆ Պաֆ, Օյ-օյ-օյ

Ի՞նչ կլինի, եթե «Вышел зайчик погулять»-ով օպերա բեմադրեն:

Կոնֆլիկտ

Առակ պատերազմի մասին, որը ցուցադրվում է լուցկիներով: Բնական, պատերազմի բոլոր սարսափներով:

https://youtu.be/Mf0OuGAIFRQ

Ուղիղ թիրախին

Վառ ֆիլմ, որը ձեզ խելագարության կհասցնի:

Լեռնանցք

Այս մուլտֆիլմը դիտելուց հետո ոչ բոլորը խիզախություն կունենան ընթերցել Կրա Բուլչևայի օրիգինալ պատմությունը: Իսկ այն հիասքանչ է, նրա լավագույներից մեկը:

Կլինի քնքուշ անձրև

Ռեյ Բրեդբերիի մռայլ և տպավորիչ էկրանացումը:

Խալիֆ արագիլը

Սարսափելի-սարսափելի հեքիաթ: Մենք մինչ այժմ նրանից սարսափում ենք:

Սնդուկ

Խելագար և ուրախ մուլտֆիլմ իր երգով: Անկեղծ խորհուրդ ենք տալիս:

Դեկտեմբերի 32

Դիտել է պետք:

https://youtu.be/BOodccDZ1PQ

Ֆիլմ, Ֆիլմ, Ֆիլմ

Եվ որպես աղանդեր: Այն ոչ սարսափելի է, ոչ էլ զվարճալի, ուղղակի այն կինոի մասին է: Ամբողջ պրոցեսը՝ սցենարից մինչև պրեմիերա:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
20 խելահեղ սովետական մուլտֆիլմեր, որոնք արժե դիտել կյանքում թեկուզ մեկ անգամ
16 հիասքանչ և մի փոքր սարսափելի բնության հրաշքներ, որոնց մասին ցանկանում ես իմանալ, անկախ ամեն ինչից