fbpx

13 անպետք բան մեր կյանքում

Մեզ բոլորիս ինչ-որ բան միշտ խանգարում է: Խանգարում է նպատակին հասնելու ճանապարհին, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ երջանկությանը: Որովհետև դժվար է ապրել իրականում, այսօրով կամ պահով: Ուզում ես շատերի համար լինել լավը․․․ Դրա համար հարկավոր է աշխատել, աշխատել և աշխատել: Դա հեշտ չէ:

Մեկը գնում է նրան, որպեսզի ների ինչ-որ մեկին հինգ տարի, մյուսը՝ ավելի շատ: Բայց որքան լավ է, երբ կարողանում ես, երբ ստացվում է բաց թողնել անցյալը: Որքան լավ կլիներ ժամանակ չկորցնել ակնհայտ բաների վրա, որոնք կյանքը կփոխեին մի անգամից և անհապաղ:

Եկեք դիտարկենք 13 բան, որոնցից արժեր հրաժարվել, զգալու համար այդքան սպասված երջանկությունն ու ազատությունը:

1. Ազատվեք միշտ ձեր ճշմարիտությունը ապացուցելու պահանջից

Մեր մեջ այնքան շատ են նրանք, ովքեր նույնիսկ հրաշալի հարաբերությունների խզման վտանգով, ցավ պատճառելով և սթրեսեր առաջացնելով՝ չեն կարողանում համակերպվել և ընդունել այլ տեսակետ: Դա դրան չարժի:

2. Բաց թողեք կառավարումը

Պատրաստ եղեք հրաժարվել անընդհատ ամեն ինչ կառավարելու անհրաժեշտությունից, այն ամենը ինչ տեղի է ունենում ձեզ հետ՝ իրավիճակներ, իրադարձություններ, մարդիկ և այլն: Լինեն դա հարազատները և մտերիմները, կոլեգաները կամ անծանոթները փողոցում՝ ուղղակի թույլ տալ նրանց լինել այնպիսին, ինչպիսին, որ կան:

3. Բաց թողեք մեղքի զգացումը

Ձերբազատվեք անհրաժեշտությունից մեղադրել ուրիշներին այն բանի համար, ինչ ունեք կամ չունեք, այն բանի համար, թե ինչ եք զգում կամ չեք զգում: Դադարեք իզուր սպառել սեփական էներգիան և ձեր կյանքի ամբողջ պատասխանատվությունը վերցրեք ձեզ վրա:

4. Դադարեցրեք նեգատիվ զրույցը ինքներդ ձեզ հետ

Որքան շատ մարդ է վնասում ինքն իրեն, միայն այն պատճառով, որ թույլ են տալիս նեգատիվ մտքերին և էմոցիաներին կառավարել իրենց կյանքը: Մի վստահեք այն ամենին, ինչ ձեզ ասում է տրամաբանական և վերլուծական միտքը: Դուք ավելի լավն եք և ավելիին եք ունակ, քան կարծում եք:

5. Հրաժարվեք բողոքելու սովորությունից

Մարդու ամեն ինչից՝ մարդկանցից, իրավիճակից, իրադարձություններից բողոքելու անընդհատ սովորությունը դարձնում է նրան դժբախտ, տխուր և ճնշված: Ոչ ոք չի կարող ձեզ դժբախտ դարձնել, ոչ մի իրավիճակ չի կարող ձեզ տխրեցնել: Իրավիճակը չէ, որ առաջացնում է ձեզ մոտ այս կամ այն զգացմունքը:

6. Հրաժարվեք քննադատությունից

Դադարեք քննադատել մարդկանց, ովքեր տարբերվում են ձեզանից, և իրավիճակները, որոնք չեն համապատասխանում ձեր պատկերացումներին: Մենք բոլորս տարբեր ենք:

7. Ազատվեք ուրիշների վրա տպավորություն թողնելու պահանջից

Դադարեք ձևացնել և լինել նա, ով չեք իրականում: Հանեք դիմակը, ընդունեք և սիրեք ձեր իրականը ԵՍ-ը:

8. Դադարեք դիմադրել փոփոխություններին

Փոփոխությունները՝ նորմալ է, դրանք մեզ անհրաժեշտ են, որպեսզի A կետից շարժվենք B կետ: Փոփոխությունները օգնում են նաև փոխել մեր և մեզ շրջապատող մարդկանց կյանքը դեպի լավը:

9. Պիտակներ մի փակցրեք

Դադարեք պիտակավորել մարդկանց և իրադարձություններին, որոնց չեք ճանաչում կամ ուղղակի չեք հասկանում: Եվ հետզհետե բացեք ձեր գիտակցությունը նորի համար:

10. Բաց թողեք անցյալը

Գիտենք, դա բավական դժվար է: Հատկապես, երբ անցյալն ավելի շատ է դուր գալիս, քան իրականը, և ապագան էլ մի փոքր վախեցնող է: Եվ ձեզ անհրաժեշտ է ընդունել այն փաստը, որ իրականը՝ այն ամենն է, ինչ ունեք:

11. Ազատվեք վախերից

Վախը՝ ընդամենը խաբկանք է, այն գոյություն չունի՝ դուք եք այն ստեղծել: Այդ ամենը ձեր գլխում է: Փոփոխեք ձեր ներքին վերաբերմունքը՝ և արտաքինը իր տեղը կընկնի:

12. Դադարեք արդարանալ

Քողազերծեք արդարացումը և ուղարկեք նրան թոշակի: Շատ հաճախ մենք մեզ սահմանափակում ենք բազմաթիվ արդարացումների պատճառով:

13. Դադարեք ապրել կյանքը ուրիշների սպասումներով

Չափազանց շատ մարդիկ են ապրում կյանքով, որն իրենց չի պատկանում, ուղղակի որպեսզի ապրեն: Նրանք ապրում են իրենց կյանքով համապատասխան նրան, թե ուրիշները ինչ են կարծում, թե ինչն է նրանց համար ավելի լավ, նրանք անում են այն, ինչ իրենցից սպասում են ծնողները, ընկերները, ուսուցիչները, իշխանությունը և հասարակությունը:

Նրանք անտեսում են սեփական ներքին ձայնը, ներքին առաքելությունը: Նրանք այնքան են տարված ուրիշների սպասումների իրականացմամբ, որ կորցնում են սեփական կյանքի կառավարումը: Նրանք մոռանում են, թե ինչն է նրանց երջանկություն բերում, թե ինչ են ցանկանում իրականում և վերջին հաշվով նրանք մոռանում են իրենց մասին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag