fbpx

12 փաստ համբույրի մասին, որոնք շուռ կտան ձեր աշխարհը

Թվում է թե ի՞նչ նոր բան կարող ես իմանալ սովորական համբույրի մասին։ Բայց հայտնի՞ է քեզ արդյոք թե որքան է տևել ամենաերկար համբույրը, թե ինչո՞ւ է օգտակար համբույրը և համբուրվելուց ո՞ր կողմ են թեքում գլուխը համբուրվողները։ Մենք կպատմենք։

1. Ամենաերկար համբույրը տևել է ավելի քան 58 ժամ։ Թայլանդից Էկկաչայ Տիրանարատը և Լաքսանա Տիրանարատը 2013թ.-ին իրար են միացել կրքոտ համբույրով, որը տևել է 58 ժամ, 35 րոպե և 58 վայրկյան։ Ռեկորդը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում և մինչ այժմ հաղթահարված չէ։ Դու ունես բոլոր հնարավորությունները։

2. Համբույր՝ «կենդանի»։ 10 վայրկյան համբույրի ժամանակ դուք մեկմեկու փոխանցում եք 80 միլիոնի կարգի մանրէ։ Microbiome ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն, զույգերի, ովքեր օրվա մեջ համբուրվում են թեկուզ 9 անգամ, լեզվի վրա բնակվում են միևնույն մանրէները։

3. Կանանց ուղիղ կեսը գերադասում են անմորուսներին։ Եթե հավատանք «Համբույրի արվեստը» (The Art of Kissing) գրքի հեղինակ Ուիլյամ Քեյնին, կանանց 53%-ը գերադասում են համբուրվել հարթ սափրված տղամարդկանց հետ։ Սակայն այն տղամարդիկ, ովքեր ծուլանում են ամեն օր սափրվել՝ նույնպես չպետք է տխրեն։ Կանանց 33%-ը դեմ չէ համբուրվել մորուքավոր տղամարդու հետ։

4. Մարդկանց մեծ մասը իրենց առաջին համբույրը ավելի լավ են հիշում, քան առաջին սեքսը։ Բաթլերի համալսարանից Ջոն Բոանոնը 500 մարդու խնդրել է կիսվել իրենց կյանքի կարևոր փորձի հիշողություններով։ Պարզվել է, որ հենց առաջին համբույրի մասին հիշողություններն են մթագնում մնացած հիշողությունները։

5. Մեկ համբույրը գործարկում է 146 մկան՝ ներառյալ 34 դիմային և 112 այլ։ Մկանները, որոնք ամենաշատն են մասնակցում համբույրի ժամանակ՝ «բերանի շրջանաձև մկաններն են»։ Համբուրվելիս մեր բերանը ճիշտ նույն ձևն է ստանում, ինչ կուրծք ուտող նորածնի բերանը։

6. Մարդկանց 2/3 մասը համբուրվելիս գլուխը թեքում է դեպի աջ։ Այո-այո, մանուկ հասակում մենք բոլորս էլ մեզ հարց ենք տվել, թե համբուրվելիս ի՞նչ անել քթի հետ, բայց հիմա մենք գիտենք։ Նյարդահոգեբանները 2.5 տարի հետևել են համբուրվող զույգերին։ Ուսումնասիրելով ավելի քան 120 համբույր, նրանք եզրակացրել են, որ մարդկանց 2/3-ը համբուրվելիս գերադասում է գլուխը թեքել դեպի աջ, այլ ոչ թե ձախ։ Հավանաբար նրանք պետք է ևս 2.5 տարի ծախսեն, որպեսզի պարզեն թե ինչու։

7. Աշխարհի ամենաթանկարժեք համբույրը արժեցել է 50 հազար դոլար։ Բարեգործական աճուրդում հենց այդքան է վճարել Ջոնի Ռիմը, որպեսզի հնարավորություն ստանա համբուրել դերասանուհի Շերոն Սթունին, ով համաձայնվել էր մասնկացել աճուրդին, որի հասույթը պետք է փոխանցվեր ՄԻԱՎ վարակակիրների անվճար սնունդի համար։

8. Հարսանեկան համբույրի ավանդույթը սկսվում է դեռևս Հին Հռոմից։ Կարեն Հերշի «Հռոմեական հարսանիք. ծիսակատարությունը և անտիկ նշանակությունը» գրքի համաձայն՝ հենց համբույրով էին ամուսինները միմյանց կապում իրենց կյանքը։

9. Առաջին էկրանային համբույրը տեղի է ունեցել 1896թ.։ Ֆիլմը տևում էր 23 վայրկյան և քննադատների կողմից գնահատվել է որպես պոռնոգրաֆիական։ Ֆիլմը նկարահանվել է Թոմաս Էդիսոնի պատվերով և հավերժացրել է դերասաններ Մեր Իրվինի և Ջոն Ռայսի միջև զգացմունքների պահը։ Հասարակական վայրերում համբուրվելը այն ժամանակներում տաբու էր։ Լրագրող Ջոն Սլոանը գրել է. «Դերասանները վանող տեսք ունեին։ Նույնիսկ բնական մեծությամբ հաճելի չէր այդ ամենը դիտել, իսկ էկրանի վրա մի քանի անգամ մեծացրած՝ դա արդեն զզվելի էր»։

10. Համբույրն ունի բազմաթիվ դրական էֆեկտներ։ Մասնավորաբար՝ համբույրը օգնում է իջեցնել արյան մեջ սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը, բարձրացնել դոֆամինի և օքսիտոցինի մակարդակը նաև նվազեցնում է խոլեստերինի մակարդակը։ Համբույրը խթանում է մակերիկամներին, ստիպելով նրանց արյան մեջ նետել էպինեֆրիլ և նորէպինեֆրին, որոնք ազդեցություն են թողնում սրտանոթային համակարգի վրա՝ սիրտը ավելի հաճախակի է բաբախում։ Սակայն այդ կերպով նիհարել չի ստացվի՝ կրքոտ համբույրը այրում է րոպեում մոտ 2-3 կալ։

11. Էսկիմոսների համբույրը՝ իրականում համբույր չէ։ Երբ դու փոքր էիր, քեզ երբևէ ծնողներդ չե՞ն ասել, որ էսկիմոսները չեն համբուրվում այլ դիպչում են իրար քթերով, որովհետև բերանները նրանց մոտ փակ են։ Իրականում կունիկը (հենց այդպես է կոչվում այդ պրոցեսը) ինուիտների մոտ՝ ընտանիքների անդամների կամ սիրելիների հանդեպ քնքշություն ցուցաբերելու միջոց է։

12. Միջինում՝ մարդը մոտ 2 շաբաթ անց է կացնում համբուրվելով։ Փորձագետները գնահատել են, որ միջին վիճակագրական մարդը իր կյանքի ամբողջ ընթացքում համբուրվում է 20 160 րոպե։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 2 из 5 )
MediaMag
12 փաստ համբույրի մասին, որոնք շուռ կտան ձեր աշխարհը
15 կարճ փաստ կենդանիների մասին