fbpx

10 զարմանալի բան, ինչին ունակ է մեր մարմինը

Մարդու մարմինը, կարելի է ասել, որ մի ամբողջ հանելուկ է: Ամեն օր, մեր մեջ տեղի են ունենում բազում «իրադարձություններ», որոնց մասին մենք անգամ գաղափար չունենք: Եվ այսպես, մեր մարմնի մասին ցնցող փաստերի տասնյակ, որոնք սկզբից կարող են գիտական ֆանտաստիկա թվալ:

1. Ամեն 10 տարին մեկ բջիջների ամբողջական ռեգեներացիա (վերականգնում) է տեղի ունենում

Մեր մարմնում, ամեն օր մահանում է գրեթե 70 միլիարդ բջիջ: Բայց մեզ համար դա մնում է աննկատ: Աղիքային տրակտը թարմացվում է մի քանի օրը մեկ, արյան կարմիր գնդիկները թարմացվում են 3 ամսից, իսկ երիկամների բջիջները՝ 1 տարուց: 10 տարվա ընթացքում մեր մարմինը ամբողջությամբ ռեգեներացվում է: Չնայած նեյրոնները, օրինակ, կարող են ապրել 100 տարուց ավելի:

2. Ձեր պորտը՝ մի իսկական մանրէային տիեզերք է

Դա իհարկե հնչում է սարսափելի, բայց պորտում բնակվում են մանրէների գաղութներ, որոնք ստեղծում են իրենց էկոհամակարգերը: Հետազոտողներն ասում են, որ դա ինչ-որ բանով հիշեցնում է իսկական անտառները՝ ֆլորան շատ հավասարակշռված է, սակայն գերակայում են մանրէների որոշակի տեսակներ: Յուրաքանչյուր պորտ ունի մանրէների ամբողջական հավաքածու և սեփական «պետություն-էկոհամակարգը»:

3. Համային ռեցեպտորները գտնվում են սրտում

Օրինակ նորածինների մոտ առկա են բազմաթիվ համային ռեցեպտորներ, որոնք գտնվում են քիմքի վրա, բայց մեծանալու հետ զուգընթաց՝ դրանք վերանում են: Մեծահասակ մարդկանց մոտ, բերանի խոռոչում հաշվարկվում է 10 հազար ռեցեպտոր, չնայած 60 տարեկանում դրանց քանակը գրեթե կիսով չափ կրճատվում է: Ի դեպ, թթվայնության ռեցեպտորները նաև տեղեկայված են սրտում՝ դրանք օգնում են սրտին ճանաչել վարակները:

4. Ստամոքսաթթուն ունակ է լուծել երկաթը

Ստամոքսում առկա է աղաթթու: Տաքացնելով այն մինչև 37 oC հետազոտողները տեղադրել են դրա մեջ երկաթյա սայր և հիմնային մարտկոց: 24 ժամ հետո սայրը լուծվել էր 63%-ով, իսկ մարտկոցը դժվարությամբ դիմացավ 1 օր: Մեր մարմինը, ի դեպ, պարբերաբար թարմացնում է ստամոքսային հյուսվածքների բջիջները՝ մինչ այն, երբ թթուն կհասցնի դրանք քայքայել:

5. Էմոցիաները հիշողությունները տրանսֆորմացնում են կեղծի

Մի հիմնվեք սեփական հիշողությունների վրա, որովհետև մեր հիշողությունները ունակ են ամեն օր փոխվել, իսկ դա կախված է մեր ներկա էմոցիոնալ վիճակից: Ասենք, անցած տարի դուք մեկնել էիք ճանապարհորդության Ձեր ընկերոջ հետ, բայց որոշ ժամանակ է ինչ դուք կռված եք և չեք շփվում իրար հետ: Այժմ, հիշելով համատեղ ճանապարհորդությունը, դուք այլևս չեք համարում այն հետաքրքիր: Ձեր ուղեղը անպայման կհայտնաբերի (ծայրահեղ դեպքում կհորինի)  ինչ-որ վատ բան, որպեսզի դուք չուրախանաք այդ հիշողություններով և որքան հնարավոր է քիչ վերադառնաք դրանց:

6. Մայրական կաթի բաղադրությունը հարմարվում է նորածնին

Կրծքի կաթը պարունակում է բազում օգտակար նյութեր, որոնք օգնում են երեխային աճել և զարգացնել իմունիտետը: Պարզվում է, կաթը, փաստացիորեն փոխում է իր կոնսիստենցիան և բաղադրությունը, որպեսզի կերակրման ընթացքում «հարմարվի» երեխային: Մայրական օրգանիզմը կատարում է երեխայի թքի վերլուծություն, որպեսզի տա նրան այն խառնուրդը, որը նրան անհրաժեշտ է, իսկ հետո կաթը փոփոխվում է բառացիորեն անընդհատ:

7. Երբ մենք առավոտյան արթնանում ենք, մենք ավելի նիհար ենք և բարձրահասակ

Քնած մարդու միջվողային սկավառակները այդքան կիպ չեն և գտնվում են թուլացած վիճակում, քան արթուն վիճակում: Եվ հենց այդ պատճառով առավոտյան յուրաքանչյուր մարդ մի քանի սմ-ով բարձրահասակ է: Նաև նա կորցնում է քաշը: Գիշերները մեր օրգանիզմը շարունակում է գործել, հետևաբար քրտինքի և շնչառության հետ, մեզանից պակասում է մինչև 2 կգ զանգված:

8. Երբ դուք կարմրում եք, կարմրում է նաև Ձեր ստամոքսը

Մենք դառնում ենք բարի, երբ կուշտ ենք, որովայնում թիթեռներ ենք զգում, երբ սիրահարված ենք, իսկ եթե մարդը ամաչում և կարմրում է, նրա ստամոքսային լորձաթաղանթը նույնպես դառնում է կարմիր:

9. Բոլորն ունեն ՈՒՄ-տեսողություն

Կաթարախտից ազատվելու համար հեռացնում են աչքի բյուրեղիկը, իսկ դա շատ հիվանդների մոտ ետ է բերում ՈՒՄ-տեսողությունը (հենց այդպես է պատահել նկարիչ Կլոդ Մոնեի մոտ): Սովորական պայմաններում մարդկանց անհրաժեշտ չէ այդպիսի ունակություն, և բնությունը մեզ տվել է բյուրեղիկ, որը աչքը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումից:

10. Մեր մարմնի ուղիղ կեսը՝ ամբողջությամն մանրէներ են

Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մեծահասակ մարդու մարմինը 40 տրիլիոն մանրէների բնակավայր է, իսկ դա մոտավորապես հավասար է մեր հարազատ բջիջների քանակին: Մանրէների ամենախիտ կուտակումը գտնվում է, ինչպես արդեն գլխի ընկաք՝ ուղիղ աղիքում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
10 զարմանալի բան, ինչին ունակ է մեր մարմինը
ԹԵՍՏ. Խաղում ենք «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»: Ոչ հեշտ հարցեր