Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ 10 պատճառ համբուրվելու համար

10 պատճառ համբուրվելու համար

Փաստարկներ ի օգուտ համբույրի: Այժմ Դուք ավելի հաճախ կհամբուրվեք…

1. Համբույր տրամադրության համար

Գերմանացի գիտնականները ապացուցել են, որ համբույրը դրական է ազդում մարդու տրամադրության վրա: Բեռլինյան համալսարանում հաստատել են, որ առավոտյան 20 վայրկյան համբույրը ստեղծում է ռոմանտիկ տրամադրություն ամբողջ օրվա համար:

2. Համբույր դիետայի փոխարեն

Անմեղ համբույրը այտին՝ այրում է 5 կալորիա: Կրքոտ համբույրի ժամանակ, Դուք կարող եք այրել 30 կալորիա: Դեն նետեք այդ տաղտկալի դիետաները և սկսեք համբուրվել:

3. Համբույր առողջության համար

Համբուրվելու սիրահարները ավելի քիչ են դիմում բժիշկներին: Դա կապված է այն բանի հետ, որ համբույրի ժամանակ օրգանիզմում արտադրվում են նեյրոպեպտիդներ: Հենց դրանք են պայքարում հիվանդածին մանրեների և տարբեր վիրուսների դեմ: Համբուրվեք և ամրապնդեք իմունիտետը:

4. Ադրենալինի համբույրը

Կրքոտ համբույրը ուղեղում առաջացնում է նույն քիմիական ռեակցիաները՝ ինչ պարաշյուտով թռիչքի ժամանակ կամ ատրճանակից կրակելուց: Համբույրի ժամանակ արյան մեջ մեծանում է ադրենալինի քանակը և դա նպաստում է ֆիզիկական և մտավոր ակտիվությանը: Զբաղվեք սիրով, այլ ոչ թե պատերազմով:

5. Համբույրը ցավի դեմ

Սիրելի մարդու համբույրը կարող է ցավազրկողի դեր խաղալ, որը 200 անգամ ուժեղ է մորֆիից: Այդ պատճառով, եթե ցավում է Ձեր գլուխը, ապա խնդրեք սիրելիին, որպեսզի համբուրի Ձեզ:

6. Համբույր պատասխանի փոխարեն

Պատասխանից խուսափելու, կամ սիրելիին լռեցնելու լավագույն տարբերակը համբույրն է: Համբույրի օգնությամբ կարելի է խուսափել վեճերից և ոչ դուրեկան իրավիճակներից:

7. Համբույր հավատարմության համար

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ընտանեկան զույգերի 40%-ը գտնում է, որ ֆրանսիական համբույրը՝ դա սիրո գլխավոր դրսևորումներից մեկն է: Հոգեբանները իրենց հերթին պնդում են, որ «խորը» համբույրը՝ դա որոշակի էմոցիոնալ ժայթքում է, որը բաժանումների լավագույն պրոֆիլակտիկան է:

8. Օրգազմ համբույրից

Կանանց 94%-ը սեքսուալ հաճույք են ստանում համբույրից: Իսկ ոմանք էլ նույնիսկ համբույրից հասնում են օրգազմի: Այս ֆենոմենը հանդիպում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 1-2%-ի մոտ: Եվ եթե նույնիսկ Դուք այդ թվին չեք պատկանում, համբուրվեք և վայելեք պահը:

9. Սրտային համբույրներ

Համբույրը հրաշալի մարզում է մարդու սրտամկանային համակարգը: Համբույրի ժամանակ սրտի զարկերը սկսում են հաճախակիանալ՝ 150-180 զարկ րոպեում, կանանաց մոտ և 110-120 զարկ՝ տղամարդկանց մոտ:

10. Համբույրը սթրեսի դեմ

Ամերիկացի հոգեբան Էրիկ Բերնը պնդում է, որ համբույրը՝ դա կարևոր արարողություն է մարդու կյանքում: Նրա կարծիքով, սիրած մարդու համբույրը՝ լավագույն դեղամիջոցն է սթրեսերի և դեպրեսիաների դեմ:

Նույն եզրահանգման է եկել հանրահայտ պրոֆեսոր Ուոլտ Թոումենը: Նա իր ամբողջ կյանքը նվիրել է էմոցիոնալ ապրումների դեմ պայքարին: Նա նույնիսկ հատուկ կուրս է ստեղծել՝ «հակասթրես» անվանմամբ: Եվ այդ կուրսում ոչ պակաս դեր է խաղում համբույրի պրակտիկան:

Загрузка…

կարդացեք նաև

10 բան, որ չարժե անել, եթե ցանկանում ես գտնել ՔՈ տղամարդուն

1. Ոգեշնչվել ցանկացած լավ արարքով Դու բարեհամբույր անծանոթին կարող ես իսկական տղամարդ համարել, քանի որ նա մեկ անգամ քո առջև բացել է դուռը, բայց դա...

Ինչո՞ւ չեն ստացվում ձեր հարաբերությունները՝ կախված Կենդանակերպի նշանից

Երբեմն պատահում է այնպես, որ ինչ էլ որ անում եք և ինչ ջանք էլ որ թափում եք՝ անձնական կյանքում ոչինչ չի ստացվում։ Աստղերը կարող...

ԹԵՍՏ. Հայերեն բառեր։ Ինչպե՞ս է ճիշտ արտասանության ձևը

Եթե հիմա կարդում եք այս հոդվածը՝ նշանակում է, որ կարդում և խոսում եք հայերեն։ Մենք բոլորս խոսում ենք հայերեն։ Սակայն, ցավոք ոչ միշտ է,...

Հագուստի ամենատարօրինակ և անսովոր արգելքներն աշխարհի տարբեր երկրներում

Ուղևորվելով որևէ երկիր, անպայման պետք է ծանոթանալ այդ երկրի օրենքներին, ավանդույթներին և սովորություններին։ Այլապես մենք կարող ենք հայտնվել տհաճ իրավիճակներում։ Զարմանալի է, բայց դա...

«Արգելվում է ապրել». Հնդկաստանում «սպիտակ» այրիների ողբերգական ճակատագիրը

Աշխարհը գնում է դեպի տղամարդկանց և կանանց հավասարություն։ Սակայն Հնդկաստանում նույնիսկ ակնարկ չկա կանանց ամենատարրական իրավունքների մասին։ Նրանք երկրպագում և հարգում են տղամարդկանց, բայց...