fbpx
Գլխավոր ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 10 դիտարժան քիմիական ռեակցիաներ, որոնք կզարմացնեն և՛ մեծերին, և՛ փոքրերին (+վիդեո)

10 դիտարժան քիմիական ռեակցիաներ, որոնք կզարմացնեն և՛ մեծերին, և՛ փոքրերին (+վիդեո)

Քիմիական ռեակցիաները առօրյա կյանքի մի մասն են: Մարդը «բախվում է» քիմիական ռեակցիաների արգասիքների հետ գրեթե ամեն քայլափոխին, բայց դժվար թե մտորում է այդ մասին: Chemistry.am-ը հավաքագրել ենք 10 ամենատեսարժան քիմիական ռեակցիաները, որոնք կհետաքրքրեն, կզարմացնեն և հետաքրքիր ժամանց կապահովեն Ձեզ համար, իսկ երեխաների մեջ գուցե սեր արթնացնեն դեպի քիմիան:

1. Նատրիումն ու ջուրը գազային քլորում

Նատրիումը ջրի հետ փոխազդում է շատ բուռն կերպով՝ մեծ ջերմության անջատումով: Տեսանյութում, կոլբայի մեջ տեղադրված է նատրիումի փոքրիկ կտոր, որի վրա ավելացվում է մի քանի կաթիլ ջուր: Կոլբան նաև լցված է գազային քլորով:

2. Մագնեզիումի և չոր սառույցի ռեակցիան

Մագնեզիումը հեշտությամբ է բռնկվում և այրվում է՝ արձակելով վառ լույս: Այս փորձում կարելի է տեսնել, թե ինչպես է բռնկվում մագնեզիումը չոր սառույցի՝ սառեցված ածխաթթու գազի թաղանթում:

https://youtu.be/Zbc-DN1uouw

3. Բերտոլիտյան աղ և կոնֆետներ

Բերտոլիտյան աղի մեջ գցելով գելային կոնֆետ, անջատվում է մեծ քանակությամբ թթվածին, որն էլ այրվում է:

4. Մեյնսների էֆեկտը

Երբ գերհաղորդիչը սառեցվում է մինչև կրիտիկական ջերմաստիճան, ապա այն դառնում է դիամագնետիկ, այսինքն՝ վանվում է մագնիսական դաշտի կողմից, այլ ոչ թե ձգվում: Մայների այս բացահայտումը բերեց հակագրավիտացիոն գնացքների կոնցեպցիային, երբ գնացքի«թռնում է» գծերի վրայով, այլ ոչ թե օգտագործում է անիվներ:

5. Գերհագեցում նատրիումի ացետատով

Նատրիումի ացետատը տաքացումից կամ սառեցումից դառնում է գերհագեցած: Երբ նա կոնտակտի մեջ է մտնում այլ օբյեկտի հետ, ապա կրկին բյուրեղանում է:

6. Գերաբսորբող պոլիմերներ

Գերաբսորբող պոլիմերնեը (նաև հայտնի են որպես հիդրոգելեր) ունակ են կլանել, ի համեմատ իրենց զանգվածի, շատ մեծ քանակությամբ հեղուկ:

https://youtu.be/foVLQxym-34

7. Լողացող ծծմբի հեքսաֆտորիդ

Ծծմբի հեքսաֆտորիդը, անգույն, անհոտ, ոչ թունավոր և չայրվող գազ է: Քանի որ այն 5 անգամ խիտ է օդից, ապա կարելի է այն լցնել բաց կոնտեյների մեջ, իսկ թեթև իրերը ուղղակի լողում են նրա վրա:

Շարունակությունը՝ Chemistry.am-ում:

Աղբյուրը՝ Chemistry.am

կարդացեք նաև

Կենդանակերպի տարբեր նշանների տակ ծնված տղամարդկանց դիմակներն ու թուլությունները

Ընդունված է համարել, որ տղամարդիկ ուժեղ են կանանցից ոչ միայն՝ ֆիզիկապես, այլև՝ բարոյապես: Տղամարդիկ լաց չեն լինում, տղամարդիկ պետք է կանանց ձեռքերի վրա տանեն...

ԹԵՍՏ․ եթե անսխալ պատասխանեք թեստի բոլոր հարցերին՝ կնշանակի, որ ձեր ուղեղն աշխատում է ինչպես շվեյցարական ժամացույցը

Հարգելի ընթերցողներ, ահա և մեր հերթական թեստը բոլոր նրանց համար, ովքեր մեր հետաքրքիր թեստերի օգնությամբ հաճույքով ստուգում են իրենց գիտելիքները տարբեր բնագավառաներից: Մեկ-երկու րոպե...

Խան Սյան-Ցզիի 24 իմաստուն մտքերը, որոնք արժե հաշվի առնել, եթե Դուք նույնիսկ չինացի չեք

Այս իմաստուն մտքերը պատմաբանները վերագրում են Խան Սյան-Ցզիին՝ դաոսական պանթեոնի Ութ անմահներից մեկին: Համարվում է, որ նա եղել է ոչ միայն փիլիսոփա և խոսքի...

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 3-ից 9-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 3-ից 9-ը․ ԽՈՅԵՐ Ինչ-որ մեկը ձեր եւ ձեր սիրելիի օգնության կարիքը կունենա, եթե վերջինս, իհարկե, ցանկանա միանալ ձեզ: Սակայն նա...

Բազմագիտակության ԹԵՍՏ խելացիների համար

Այսօրվա մեր թեստի հարցերը հեշտերից չեն: Ստուգեք, արդյո՞ք կհերիքի Ձեր գիտելիքները՝ թեստի բոլոր հարցերին անսխալ պատասխանելու համար: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների...