fbpx

10 բան, որ տղամարդիկ ծածուկ սիրում են կանանց մեջ

Տղամարդիկ ի տարբերություն կանանց, միշտ չէ, որ պատրաստ են խոստովանել, թե հատկապես ինչն է իրենց դուր գալիս իրենց սիրելիների մեջ: Նրանց համար դա մնում է իրենց փոքրիկ գաղտնիքը, որով ծածուկ հիանում են:

Redit ռեսուրսը տղամարդկանց առաջարկել է գրել, թե հատկապես ո՞ր ժեստերն են նրանց դուր գալիս իրենց կանանց մեջ: Եվ պարզվել է, որ այդ ժեստերն ամենապարզն ու բնականն են, այն ինչ կանայք անում են գրեթե ամեն օր:

1. Երբ կինը դնում է գլուխը տղամարդու կրծքին

Դա ամենահաճելի տպավորություններից մեկն է, երբ կինը գլուխը դնում է տղամարդու կրծքին և գրկում:

2. Երբ կինը առաջինն է հաղորդագրություն գրում

Կանայք չգիտես թե ինչու գտնում են, որ տղամարդն առաջինը պետք է գրի: Բայց եթե լինենք ազնիվ, ապա տղամարդկանց էլ թվում է, որ նրանք զոռով ձեզ իրենց շփումն են առաջարկում: Հավատացեք, տղամարդիկ նույնպես մտածում են այդ մասին և կարող են նույնիսկ չգրել: Բայց երբ կինը առաջինն է գրում, դա ամրապնդում է տղամարդու ինքավստահությունը նրանում, որ ձեզ հետ պետք է զարգացնել հարաբերությունները:

3. Երբ կինն ասում է, որ գնահատում է նրան

Բոլորին է հաճելի, երբ ջանքերը գնահատվում են ըստ արժանավույնս: Այնպես որ եթե նկատել եք, որ ձեր տղամարդը ջանքեր է գործադրում, որպեսզի ձեզ համար ինչ-որ բան անի, ապա անպայման ասեք այդ մասին: Դա միայն կառույգացնի նրան:

4. Երբ կինը խաղում է տղամարդու մազերի հետ, երբ վերջինս ղեկին է

Այո, պարզվում է տղամարդկանց դա շատ է դուր գալիս:

5. Երբ կինը հպարտանում է նրանով սոցիալական ցանցերում

Որոշ աղջիկներ, իհարկե, այս առումով երբեմն չափն անցնում են: Բայց եթե նա իրոք ինչ-որ բան է փորձում ձեզ համար անել, ապա կարելի է կիսվել դրանով սոցիալական ցանցերում: Դա ի դեպ ցույց կտա, որ դուք գնահատում եք նրան և ուզում եք պատմել այդ մասին ամբողջ աշխարհին:

6. Երբ կինը իրոք լսում է նրան

Իրականում դա ընդամենը ուշադրության ցուցաբերում է, ապացույց այն բանի, որ ձեզ համար մեկ չէ, թե ինչի մասին է նա մտածում:

7. Երբ կինը նրան հաղորդագրություն է ուղարկում այն ժամանակ, երբ զբոսնում է ընկերուհիների հետ

Ուղղակի ժեստ է, որը ցույց է տալիս, որ դուք հիշում եք նրան՝ անկախ իրավիճակից և հանգամանքներից:

8. Երբ կինը մարդկանց մոտ ցուցադրում է իր զգացմունքները

Իհարկե խոսքը կրքոտ համբույրների մասին չէ: Համեստ ժեստեր, այնպիսիք, ինչպիսիք են՝ բռնել նրա ձեռքը, համբուրել այտը, գրկել, որպեսզի ցուցաբերեք ձեր սերն ու կապվածությունը:

9. Երբ կինը ժպտում է նրա համբույրից հետո

Դա բնական էմոցիա է, որը վկայում է այն մասին, որ նրա համբույրը ձեր մոտ առաջացրել է էնդորֆինի հոսք: Նշանակում է ձեր զգացմունքները իրական են:

10. Երբ կինը ծիծաղում է նրա կատակներից

Հավելյալ հաճոյախոսություն, որ տղամարդը կարող է ստանալ կնոջից: Ձեզ ծիծաղեցնելու ունակությունը՝ կստիպի ժպտալ կամ բարձրացնել ձեր տրամադրությունը: Գնահատեք նրան:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
10 բան, որ տղամարդիկ ծածուկ սիրում են կանանց մեջ
Այն պահին, երբ սկսում ես գնահատել ինքդ քեզ՝ կյանքում շատ բան է փոխվում