fbpx

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակը դադարեցված է

[em]Hraparak.am-ը գրում է.[/em]

Քիչ առաջ ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը «Արմենիա» հեռուստաընկերությամբ հայտարարեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակը դադարեցված է: Նա հայտարարել է, որ մի քանի ժամ է՝ կրակը դադարեցվել է, հայկական կողմն հաջողությամբ հետ է վերադարձրել կորցրած դիրքերը:

Մեր տեղեկություններով՝ զինադադարի հայտարարման գործում  դերակատարում են ունեցել ռուսները: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս պահին չեն կրակում:

Նշենք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ապրիլի 2-ից մինչեւ այսօր թեժ մարտեր են ընթացել: Ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: Ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կորցրել է 29 տանկ, 6 զրահապատ մեքենա, 2 ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք, սպանվել է մոտ 350 ազերի:

Հայկական կողմից զոհվել է մոտ 20 զինծառայող, կա 70 վիրավոր, 26 զինվոր անհետ է կորել, կրակոցների պատճառով տուժել են նաեւ բազմաթիվ քաղաքացիներ, մանկահասակ երեխաներ: «Մուրացան» զինհոսպիտալում այժմ բուժում է ստանում 12 զինվոր:

Նյութի աղբյուրը ` hraparak.am


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակը դադարեցված է
ԹԵՍՏ. ո՞ր սեղանի շուրջ չէիք ուզենա նստել: Պատասխանը կպատմի թե ինչն է Ձեզ անհանգստացնում