fbpx

Հեքիաթ – Ռուբեն Հախվերդյան

Այս երգը իսկը իմ հոգեվիճակի և իմ այժմյան զգացմունքների արտահայտումն է…

Ռուբեն Հաղվերդյանի երգացանկից իմ ամենապաշտելի երգերից մեկը:

Նորից բացվում է լուսաբացը,
Իմ առաջին ու վերջին սեր,
Երկինքը աչքերիդ պես թաց է,
Ճակատագրից, Ճակատագրից,
Ճակատագրից պոկված նվեր:
Վերջին անգամ ներիր ինձ, Տեր,
Տես, կորցրել եմ քաջությունս,
Իմ թշնամու անունն է սեր,
Բայց նա է հենց, բայց նա է հենց,
Բայց նա է հենց երջանկությունս:
Ես կորցրել եմ ճերմակ ձիս,
Իմ ոսկե տան ժառանգությունը,
Ինչպես ելնեմ այս անտառից,
Երբ կորցրել եմ, երբ կորցրել եմ,
Երբ կորցրել եմ ուղղությունս:
Այս ինչ կախարդ ինձ կախարդեց,
Ո՞վ ինձ նետեց անտակ անդունդը,
Ինձ բաց ծովում մեկը խեղդեց,
Բայց ափ հանեց, բայց ինձ փրկեց,
Բայց ինձ ժպտաց հաջողությունը:
Ես իջեցրել եմ իմ դրոշը,
«Հպարտություն» կոչվող նավից,
Վիճակը իմ խիստ անորոշ է,
Պարտության մեջ եմ, պարտության մեջ եմ,
Պարտության մեջ եմ կամովի:
Ահա իմ փայ երջանկությունը,
Որն ինձ, ավաղ, շուտ կլքի,
Իսկ իմ խղճի հաշվետվությունը
Երգի ձևով, երգի նման,
Երգի թևով կփոխանցվի:
Մի կողմ թողեք դատարկ վեճերը,
Աննպատակ ու անտեղի,
Ես կորցրի մտքիս էջերը,
Եվ ճիշտ հասցեն, և ճիշտ հասցեն,
Եվ ճիշտ հասցեն իմ այս տեղի:
Նորից բացվում է լուսաբացը,
Իմ քաղցր թույն, իմ սրտակեր,
Երկինքը աչքերիդ պես թաց է,
Ճակատագրից, Ճակատագրից,
Ճակատագրից պոկված նվեր…

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հեքիաթ – Ռուբեն Հախվերդյան