fbpx

Կրոն: Աշխարհի ամենասարսափելի զենքը

“Աշխարհի կառավարիչները” դարեր շարունակ փնտրում էին մի զենք, որով հնարավոր կլիներ կառավարել ամբոխը, ժողովուրդը, ազգությունը և այլն: Եվ այդ փնտրտուքները տվեցին իրենց արդյունքը՝ նրանք գտան մի շատ հզոր զենք, որով մինչ այսօր կառավարվում է ամբողջ երկրագույնդը: Այդ զենքի անունն է կրոն: Նախապես կխնդրեմ չխառնել կրոն և հավատք հասկացողությունները, քանի, որ միգուցե առաջին հայացքից դրանք թվան նույնը, բայց մի փոքր խորը վերլուծությունից կհասկանաք, որ սրանք լրիվ այլ բաներ են:

Եվ այսպես գտնվեց աշխարհը կառավարելու զենքը՝ կրոնը: Եվ նրանք օգտագոծում էին կրոնում՝ օգտագործում էին և մինչ այսօր օգտագործում են մարդու հավատը դեպի Աստված, և օգտագործելով Աստծո անունը առաջ են տանում իրենց գործերը (պատմության ընթացքը դիտելիս կարելի է հանդիպել բազմաթիվ փաստեր, որոնք հաստատում են հենց այս տեսությունը, օրինակ Ձեր կարծիքով Ի՞նչ է Վատիկանը իրենից ներկայացնում. հոգևոր կառու՞յց, միությու՞ն…ես այդպես չեմ կարծում):

Հենց այդ զենքն են օգտագործում աղանդները, որոնք իրենք “աշխարհի կառավարիչների” զենքն են և որոնք մտնելով մի ազգության մեջ սկսում են հիմքից քայքայել այդ ազգի հոգևոր արժեքները:

Ասում են որ “Աշխարհի կառավարիչների” նպատակն է համաշխարհային գլոբալիզացիան, որը մեծ ազգերի, կամ որոշակի ազգություն չունեցող երկրների համար գուցե լավ է, բայց սարսափելի փոքր ազգերի համար, որոնք արդյունքում կձուլվեն ու կվերանան աշխարհից և սերունդները նույնիսկ չեն էլ իմանա, որ երբևէ աշխարհիս երեսին եղել է այսպիսի մի ազգ:

Իսկ ինչպե՞ս կարելի է քայքայել, ձուլել ազգը: Իհարկե ոչնչացնելով նրա մշակույթը, հոգևոր արժեքները: Այդպիսով վերացնելով ազգի բնութագիրը կվերացնես նաև այդ ազգը: Ինչով և այժմ զբաղված են տարբեր գերտերություններից խոշոր ֆինանսավորումներ ստացող աղանդները:

Այսքան երկար նախաբանիս իմաստը ո՞րն էր: Թող ինձ ների Աստված եթե ես սխալ եմ, բայց ես չեմ կարծում, որ Աստվածաշունչը անցնելով այսպիսի նպատակներ ունեցող կրոնական կառույցների ձեռքով, հարմարեցված չլինի այդ նպատակների համար: Չէ՞ որ զենքը եթե ուզում ես ավելի արդյունավետ լինի, պետք է հարմարեցնել: Իսկ քանի՞ քանի ձեռքերով է անցել Աստվածաշունչը, քանի տեսակ տպագրություն և որքան խմբագրումների միջով:

Ու հիմա ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք անվերապահորեն հավատում են Աստվածաշնչյան յուրաքանչյուր տողին և անվերապահորեն հավատում, որ դա Ասծո խոսքն է:

Չգիտեմ: Ես Աստծուն հավատացող մարդ եմ և Աստվածավախ, բայց խիստ կասկածանքով եմ մոտենում յուրաքանչյուր կրոնի և խիստ կասկածանքով եմ վերաբերվում Աստվածաշնչյան այսպես կոչված “ճշմարտությանը”:

Կրկնում եմ, ես յուրովի եմ հավատում իմ Աստծուն ու ես գիտեմ, որ իմ ձայնը լսելի է նրան և խնդրում եմ բոլոր հիվանդագին հավատացյալներին՝ նրանց ում գլուխը ինչ լցնում են առանց որևէ ֆիլտրման և սեփական եզրահանգումների հալած յուղի պես ընդունում են, խիստ չդատել այս իմ հոդվածը: Այս հոդվածը Աստծուն հավատալ, չհավատալու մասին չէր, այլ կրոնների, “աշխարհի կառավարիչների” և թե ինչ վտանգ է սպասվում փոքր ազգերին աղանդների պատճառով:

Ներիր Աստված, եթե ես գոնե մեկ բանում սխալ էի…

 

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag