Գլխավոր ԽԱՌԸ «Яндекс.Музыка»-ն հնչեց Հայաստանում

«Яндекс.Музыка»-ն հնչեց Հայաստանում

Ինտերնետ: 2018թ  հունիսի 6-ից Яндекс-ը Հայաստանում գործարկեց  «Музыка» հավելվածը:  Այժմ նաև հայաստանյան օգտատերերը կարող են լսել միլիոնավոր երաժշտական կատարումներ և ստանալ անձնական երաժշտական խորհրդակցություն ինչպես բջջային հավելվածում, այնպես էլ համակարգչով:

Ավելին, iOS և Android համակարգերի հավելվածներում առանց ինտերնետի երաժշտություն լսելու համար հարկավոր է վճարովի բաժանորդագրվել:

Հավելվածը գործարկելուց առաջ  ինտերֆեյսը թարգմանվել է հայերեն: Ընդորում Яндекс.Музыка-ի խմբագրությունը պատրաստել է հայկական երաժշտության մի քանի ձայնադարան: Օրինակ ՝ «Դուդուկ՝ ծիրանենու հոգին » («Дудук — душа абрикосового дерева») և «Հայկական ռեպ» («Армянский рэп»): Այստեղ կարելի է գտնել  Սևակ Խանաղյանի, Սերժ Թանկյանի, Լիլիթ Հովհաննիսյանի և այլ հայ հայտնիների բազմաթիվ կատարումներ: Ամեն օր գլխավոր էջին կհայտնվի Հայաստանում ամենատարածված երաժշտական կատարումների չարտը:

Яндекс.Музыка-ն օգնում է մարդկանց անընդհատ նոր բացահայտումներ անել: Ամեն օր ծրագիրը առաջարկում է անհատական և  տվյալ օգտատիրոջը անծանոթ կատարումների ցանկ: Ինչքան ավելի շատ է մարդը լսում երաժշտություն, գնահատում այն իր լայքերով և դիզլայքերով՝ այդքան ավելի ճշտգրիտ է խորհրդակցող համակարգը հասկանում, թե ինչ նոր կատարում խորհուրդ տալ: Բացի այդ՝ ծրագիրը կարողանում է ընտել երաժշտություն ըստ տրամադրության և զբաղմունքի: Օրինակ՝ կարելի է միացնել հանգստացնող երգերի ձայնադարանը կամ գտնել վազքի համար համապատասխան երաժշտություն:

Բաժանորդ կարելի է դառնալ հենց հավելվածում: Բաժանորդագրության ամսական արժեքը մոտ 960 դրամ է, իսկ տարեկանը՝ մոտ 9660 դրամ: Արժեքը կախված է ձևակերպման պահին դոլլարի փոխարժեքից:

Նշենք, որ Яндекс.Музыка-ն Яндекс-ի կողմից Հայաստանում իրականացված առաջին ծրագիրը չէ: 2016 թվականի հուլիսից երկրում գործում է Яндекс.Такси-ն: 2017 թվականից Վանաձորում և Գյումրիյում Яндекс.Такси-ի աջակցությամբ բացվել է ծրագրավորման Яндекс-ի դպրոցը, որտեղ ավագ դպրոցի աշակերտները անվճար ծրագրավորման դասընթացների են մասնակցում : Հայերեն է թարգմանվել նաև Яндекс.Карты-ի Ազգային քարտեզների ինտերֆեյսը:

===

Հայաստանում Яндекс.Музыка-ի համար օգտագործվող ինտերնետի տրաֆիկը Beeline-ի մի շարք բաժանորդների համար անվճար է:

Загрузка…

 

կարդացեք նաև

Կենդանակերպի նշաններից 5 ամենահամեստ կանայք

Համեստությունը՝ բոլոր ժամանակներում համարվել է կնոջ ամենակարևոր որակներից մեկը։ Իսկ ովքե՞ր են Կենդանակերպի նշաններից ամենահամեստ կանայք։ Եկեք տեսնենք.  Այծեղջյուր Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գրավիչ են, հաճախ երիտասարդ...

ԹԵՍՏ – ՎԻԿՏՈՐԻՆԱ. Ո՞ր մակարդակում է գտնվում Ձեր ինտելեկտը

Համաձայնվեք, որ շատ ավելի հետաքրքիր է զրուցել կիրթ, խելացի մարդու հետ, քան նրա հետ, ով չի կարողանում նույնիսկ երկու բառ կապել իրար։ Խորագիտակ զրուցակիցը...

10 բան, որ դուք պետք է անհապաղ ջնջեք Facebook-ից

Հանուն Ձեր իսկ անվտանգության։ Վերջերս Բրիտանական իշխանությունները տուգանեցին Facebook-ին 500 հազար ֆունտ ստերլինգով՝ «թափանցիկության բացակայության և անձնական տվյալները պաշտպանելու անկարողության» համար, գրում է Insidereaders-ը։ Պատճառը դարձավ...

ԹԵՍՏ. Ի՞նչ եք նկատում այստեղ առաջինը։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող է այն պատմել Ձեր մասին

Ինչպե՞ս է ստացվում, որ նայելով մեկ բանի՝ տարբեր մարդիկ տեսնում են տարբեր բաներ։ Հոգեբանները վաղուծ նկատել են, որ վիզուալ կերպարները, որոնք առաջինը նկատում ենք...

Հետաքրքիր փաստեր հայ գրողների մասին

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ հայ գրողների մասին։ 1. Մեծ բանաստեղծ և արձակագիր Հովհաննես Թումանյանի մահվանից հետո՝ նրա տղան գողանում է հոր...