fbpx

Հաղթել եմ մարտում…

Սեր խոստովանած ճաքճքված շուրթեր,
Այն անվերջ մուրացող հոգնատանջ հույսեր,
Սիրո մեջ խեղդված, մոռացված երգեր
Ու ամբողջությամբ սպիերով պատված
Վիրավոր մի սիրտ՝ սիրտ հաղթանակած…

Փորձում է խոցել իր սուր նիզակով սերը բարբարոս,
Սակայն վահանը պատրաստված կյանքի թեժ կրակներից,
Որ ես գտել եմ իմ կյանքի ճամփին՝
Ինձ չի թողնի սասանվել անգամ սիրո նիզակից:

Ու մարտն այս հաղթած՝ կյանքիս ճամփան եմ ես շարունակում
Ու ետ չեմ նայում…

Հաղթել եմ մարտում…

© Արամ Հակոբյան (Արխանգելո)

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հաղթել եմ մարտում…