fbpx

ԹՈՓ 10 ավտոմեքենա, որոնք կթողարկվեն 2016-ին

Ավտոսիրողները անհամբերությամբ են սպասում նրանց…

Ամեն տարի ավտոարտադրողները թողարկում են նոր մոդելներ, որոնց թվում կան ինչպես բյուջետային, այնպես էլ ճոխ սուպեր քառեր: Այս տարի կոնվեյերներից դուրս կգան մի շարք հետաքրքիր նորություններ: Եվ մեր անդրադարձը դրանցից ամենասպասվածներին.

Mercedes-Benz C-class Coupe

1527242919392921_ddbd1982fa2f20835f23e03ad74bf907

Ավտոարտադրողը խոսք է տալիս, որ ավտոմեքենան համալրված կլինի տեխնիկայի ամենավերջին ճիչերով: Եվ չնայած հստակ գինը չի նշվում, իր դասի համար նոր մոդելը պետք է ունենա բավական խելամիտ գին:

Honda Ridgeline

1527242931419225_8de9c8e5997b15c5777f1d6e2b0179ee

2014թ., վաճառքի ցածր թվերի հետ կապված,  լքելով փիքափների շուկան, ընկերությունը 2016թ. կրկին վերադառնում է՝ ներկայացնելով Honda Ridgeline: Առայժմ այս մոդելի մասին հայտնի է միայն, որ ավտոմեքենան պետք է վաճառքի հանվի հաջորդ տարի և մեկնարկը կտրվի ԱՄՆ-ից:

Tesla Model X

1527242941347672_e0d212c825102426c0fca483509db36f

Tesla-ի մոդելներից ամենասպասվածը՝ Tesla Model X առաջին  սերիական էլեկտրամոբիլը ոչ միայն շքեղ տեսք ունի, այլ նաև կարող է հպարտանալ նրանով, որ այս ավտոմեքենայում գրեթե ամեն ինչ հաշվի է առնված: Այս ավտոմեքենայի միակ թերությունը և շատերը կհամաձայնվեն՝ դա գինն է:

Mercedes-Maybach Pullman

1527242950194751_71ba76a5f84f3f0eb09212ac213e664a

Այս ճոխ ավտոմեքենայի թողարկումը սպասվում է արդեն մոտակա ամսին: Սա ավտոարտադրողի երկրորդ փորձն է թողարկել ինովացիոն S դասի մոդել: Ընկերության ղեկավարության կարծիքով, Mercedes-Maybach Pullman-ը ունակ է լիմուզինների հարմարավետությունը, անվտագությունը և իհարկե որակը բարձրացնել որակապես նոր մակարդակի:

Scion iM

1527242958510179_129bc0bc51be38efbb94a3e48b7f0b80

Արժանավույն մոդել, մի քանի հաճելի նորարարություններով, որոնց շնորհիվ այս ավտոմեքենայով երթևեկությունը կդառնա ավելի հարմարավետ ինչպես վարորդի, այնպես էլ ուղևորների համար: Scion iM ավտոմեքենան շուկա դուրս կգա մոտ ժամանակներս, բավական հարմարավետ գնով՝ 20000 դոլար:

Acura NSX

1527242966903435_0608f33f2922f3daa5d396c637a436a6

Ավելի վաղ հայտնում էին, որ նորույթը կհայտնվի այս տարում, սակայն այժմ լուրեր են շրջանառվում, որ այն շուկա դուրս կգա 2017թ.-ին: Այս բրենդի ամենասպասված մոդելներից մեկը, սկսած 1990-ականներից: Ինչպես սպասվում է, նոր մոդելը կատարված կլինի իր նախորդի լավագույն ավանդույթների համաձայն: Տեխնիկական պարամետրերը դեռևս հայտնի չեն, սակայն ըստ մամուլում հայտնված որոշ լուրերի, ավտոմեքենան համալրված կլինի 537 ձիաուժ հզորությամբ շարժիչով և հիբրիդային փոխանցումատուփով:

Alfa Romeo Giulia Quardrifoglio

1527242976862367_3b2225695aba179dbeb2a63cd7abd7dd

Սպասվում է, որ այս սպորտային ավտոմեքենան, որը իր մեջ ներառել է այս դասի լավագույն որակները, «կսղոցի» մրցակիցների նյարդերը: 100 կմ/ժ արագության սպորտքառը հասնում է 3.9 վայրկյանում, իսկ նրա առավելագույն արագությունը կազմում է 307 կմ/ժ: Իր դասի և գնային դիապազոնի համար ավտոմեքենան գովասանքի է արժան: Բացի դրանից Alfa Romeo Giulia Quardrifoglio-ն ունի բոլոր հնարավորությունները դառնալու այս տարվա և հետագա մի քանի տարիների լավագույն ավտոմեքենա:

Bentley Bentayga

1527242988053268_8d62dcdf4b4b882a0001c4449ee49233

Այս նորույթի թողարկումը նախատեսվում է այս տարի, սակայն հստակ ժամանակացույցը հայտնի չէ: Մոդելը ամենայն հավանականությամբ շատերի դուրը կգա, իսկ գնի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

Bugatti Chiron

1527242996470998_90c6b23d9943d308b14613deaf73cda3

Այս ավտոմեքենայի թողարկումը սպասվում է 2016-ի վերջին: Նոր մոդելը պետք է դառնա ավելի «թույն», արագ և «գազազած»՝ ինչպես իր գինն է՝ 2.4 միլիոն դոլար: Համաձայն որոշ լուրերի, ավտոմեքենայի շարժիչի հզորությունը կազմում է 1500 ձիաուժ: Ավտոմեքենան արդեն ունի 100-ից ավել նախնական պատվեր:

Maserati Alfieri

1527243005932975_4c12f8aa91bfbf9f692e95fa288b9431

Maserati Alfieri-ն կարելի է համարել տարվա ամենադասային ավտոմեքենան: Վաճառքի սկիզբը պետք է սկսի արդեն շատ շուտով: Եվ նույնիսկ ոչ համեստ գինը, ամենայն հավանականությամբ, չի մտափոխի մարդկանց ձեռք բերել այս հրաշքը:

Աղբյուրը՝ relax.ru

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ԹՈՓ 10 ավտոմեքենա, որոնք կթողարկվեն 2016-ին
Հզոր սոցիալական հոլովակ. Կտրվի՛ր հեռախոսի էկրանից