fbpx

Հոգեբանական ԹԵՍՏ․ Առաջինը ինչ կնկատեք պատկերում, կասի Ձեզ, թե ինչ փոփոխություններ պետք է կատարեք Ձեր կյանքում

Այս թեստը կօգնի Ձեզ հասկանալ, թե ինչ փոփոխություններ պետք է կատարեք Ձեր կյանքում, որպեսզի լինեք երջանիկ:

 

 

 

1. Ծառ

Եթե դուք առաջինը նկատել եք ծառ՝ նշանակում է, որ այժմ դուք Ձեզ հարմարավետ և պաշտպանված եք զգում: Ծառը խորհրդանշում է բնության ուժ և վստահություն:

Այդ դեպքում ինչո՞ւ որևէ բան փոխել: Իհարկե, եթե դուք այժմ կարդում եք սա, նշանակում է, որ դուք այդ հանգստության պատճառով Ձեզ անհարմարավետ եք զգում:

Դուք երբևէ լսե՞լ եք «Ով ռիսկի չի գնում, նա չի հաղթում» արտահայտությունը: Այո, Ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, բայց դուք նաև գիտեք, որ կա ինչ-որ բան, որ կարող եք անել/հասնել, բայց վախենում եք ռիսկի գնալ:

Հնարավոր է դա վերաբերվում է աշխատանքը փոխելուն, բնակության վայրը փոխելուն կամ հարաբերությունները խզելուն: Բաներ, որոնք այլևս Ձեզ երջանիկ չեն դարձնում: Բայց դուք վախենում եք և մենք հասկանում ենք դա՝ Ձեզ դժվար է լքել հարմարավետության մարզը, ռիսկի գնալով հանուն նրա, որպեսզի ինչ-որ բան ստանաք:

2. Կին

Եթե սկզբից նկատել եք կնոջ, նշանակում է, որ դուք ավելի հաճախ պետք է դիմեք Ձեր ներքին աշխարհին: Կինը զբաղված է յոգայով և կանգնած է ծառի դիրքով, որը նպաստում է հավասարակշռության պահպանելուն:

Ձեզ համար դժվար է գտնել հավասարակշռություն այն բաների միջև, թե ինչ եք ցանկանում և թե ինչ են ցանկանում ուրիշները: Եվ Ձեզ համար դժվար է առաջնահերթություններ դնել, հնարավոր է, դուք զգում եք, որ չափից շատ ժամանակ և ջանք եք տրամադրում բաներին, որոնք դրան արժան չեն:

Դուք պետք է դադար վերցնեք և մտածեք այն մասին, ինչը նշանակություն ունի Ձեր կյանքում:

3. Արմատ

Եթե առաջինը նկատել եք ծառի արմատներ, նշանակում է, որ դուք չափից շատ եք կառչում ինչ-որ բանից: Դա կարող է լինել իրավիճակ, որը Ձեզ ցավ է պատճառում, բայց դուք չեք կարողանում այն բաց թողնել:

Ժամանակն է եկել հասկանալու, որ դուք պետք է մեկ անգամ վերլուծեք Ձեր անցյալը, սխալները և այլն և այլևս չվերադառնալ դրան: Այլ փոխարենը շարժվել առաջ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Հոգեբանական ԹԵՍՏ․ Առաջինը ինչ կնկատեք պատկերում, կասի Ձեզ, թե ինչ փոփոխություններ պետք է կատարեք Ձեր կյանքում
Ինչպես է քամելեոնը փոխում գույները (տեսանյութ)