fbpx

Ընտրեք տոնածառը և իմացեք, թե ի՞նչ կպատմի այն ձեր անձի մասին

Մարդիկ տոնածառը զարդարում են տարբեր կերպ: Մեկը սիրում է այն ճոխ զարդարել, մյուսը մինիմալիզմի մեջ, մյուսը մեկ այլ կերպ:

Այս թեստի օգնությամբ մենք կիմանաք ձեր ընտրությունը և կկարողանանք պատմել, թե ի՞նչ է խոսում այն ձեր անձի մասին: Ընտրեք.

1. Մինիմալիզմ

Եթե դուք ընտրել եք տոնածառ, որի վրա քիչ խաղալիքներ կան և բոլորը միանման ոճում են, ապա ակնհայտ է, որ դուք մինիմալիզմի կողմնակից եք: Ձեր տան կահույքը միատոն է և նույնիսկ ամանները փորձում եք ընտրել առանց նկարների և նախշերի: Հարաբերություններում ձեզ նույնպես դուր է գալիս պարզությունը, այդ պատճառով դուք երբեք չեք գնահատի բացատրություններ պահանջող դրամատիկ սցենաները: Ձեզ դուր է գալիս, երբ ամեն ինչ իր տեղում է:

2. Ռետրո

Եթե սիրում եք բազմագույն տոնածառներ, ապա դա խոսում է այն մասին, որ դուք իսկական փորձարար եք: Դուք նորաձև եք և ոճային, ձեզ դուր է գալիս գտնել նոր լուծումներ և անել ամեն ինչ այնպես, ինչպես դեռևս չի արել ոչ մեկ:

3. Ավանդական

Դուք գնահատում եք ավանդույթները ինչպես տոնական օրերին, այնպես էլ առօրյայում: Դուք անկեղծ հավատում եք, որ որոշ բաներ կարող են լինել «երջանկաբեր», այդ պատճառով միշտ ձգտում եք հետևել պլաններին և սովորույթներին:

4. Տոնածառ-ալբոմ

Եթե ձեզ դուր է գալիս զարդարել տոնածառը հարազատների և մտերիմների լուսանկարներով, ապա ակնհայտ է, որ դուք շատ հուզական մարդ եք, ում համար ընտանիքը հաստատ առաջին տեղում է: Նույնիսկ եթե դուք ընտանիքի ամենամեծը չեք, միևնույն է պատասխանատվություն եք զգում մյուս անդամների համար:

5. Հնաոճ

Ակնհայտ է, որ դուք սիրում եք հնաոճ զարդարել ոչ միայն տոնածառը: Դուք վստահ եք, որ նախկինում ամեն ինչ ավելի հետաքրքիր էր: Իհարկե դուք չէիք ցանկանա վերադառնալ անցյալ, բայց ահա այնտեղ նշել Նոր Տարին՝ դեմ չէիք լինի:

6. Ոչ իդեալական

Այո, դուք գնացել էիք եղևնի գնելու և ընտրել եք ամենածուռը: Ինչո՞ւ: դե որովհետև դուք նրան խղճացիք: Դուք հենց այն մարդն եք, ով ոչ մեկին չի թողնի դժբախտության մեջ: Մեր կյանքում բազմաթիվ մարդիկ, կենդանիներ, բույսեր և առարկաներ կան, որոնց մեջ բացի ձեզնից, ուրիշ ոչ մեկ պոտենցիալ չի տեսել: Բայց դուք հավատացել եք նրան, որ օգնությունը կարող է հրաշքներ գործել:

7. Օրիգինալ

Նախքան տոնածառը զարդարելը, դուք անպայման մի քանի երեկո կնստեք, որպեսզի ձեր ձեռքով յուրահատուկ զարդեր պատրաստեք: Դուք սիրում եք ամեն ինչ ինքնուրույն անել և այդ պատճառով այդ պրոցեսին տալիս եք ձեր ողջ սերը:

8. Փոքրիկ

Այստեղ գոյություն ունի երկու տարբերակ: Եթե ձեր տոնածառը տեղավորվում է սեղանին, դուք կամ չեք սիրում ծանրաբեռնել բնակարանը, որովհետև այնտեղ քիչ է տարածությունը, կամ էլ սիրում եք ճանապարհորդել տոնական օրերին և այդ պատճառով, միևնույն է ամեն դեպքում դուք չեք կարողանալու հիանալ ձեր տոնածառով:

Այժմ դուք գիտեք, որ տոնածառի ընտրությունը կարող է պատմել ձեր բնավորության մասին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ընտրեք տոնածառը և իմացեք, թե ի՞նչ կպատմի այն ձեր անձի մասին
Բազմագիտակության ԹԵՍՏ․ մարզեք ուղեղը