✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Ճանաչեք Ձեր Պահապան Հրեշտակին՝ ընտրելով հրեշտակային թևերից մեկը

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Ամեն մարդ ունի իր պահապանը, որ նրա հետ է ամենուրեք, տալիս է հուշումներ և օգնում է ընտրել ճիշտ ճանապարհ: Երբեմն մենք նույնիսկ զգում ենք նրա ներկայությունը՝ նա մեզ նշաններ է ցույց տալիս: Իսկ ինչպե՞ս Ճանաչել սեփական Պահապան Հրեշտակին: Անցեք թեստն ու իմացեք:

Ընտրեք թևերից մեկը․

1. Ռաֆաել

Նա բուժում է և պաշտպանում դժբախտություններից: Նույնիսկ ամենավատ հիվանդությունը նրա օգնությամբ կարող է անհետանալ առհավետ: Նաև նա կարող է բուժել հոգին, վերացնել տագնապներն ու լցնել սիրտը լույսով և ջերմությամբ:

Ռաֆաելը կարողանում է նաև բուժել մարդկային հարաբերությունները: Եթե ընտանիքում մարում է սիրո օջախը, ապա նրա օգնությամբ կարելի է ամրացնել ամուսնության հիմքը: Ռաֆաելը կօգնի այրել սիրո օջախը նոր թափով: Ձեր հրեշտակի հետ կապի համար կարելի է օգտագործել Նարդոս ծաղիկը: Հրեշտակի գույնն է՝ կանաչն ու դեղինը:

2. Միքաել

Արդարության մարտիկ: Եթե մարդուն նեղացնում են, նրա կյանքում անհաջողություններ են՝ Հրեշտակը միշտ կգա օգնության և կհուշի ճիշտ ճանապարհը: Հրեշտակի բարության էներգիան սեփական մաշկի վրա զգալը դժվար չէ՝ բավական է օգտվել խունկից կամ մյուռոնից և հագուստի մեջ ունենալ կարմիր կամ ոսկեգույն: Եվ իհարկե անկեղծ օգնության կանչը կօգնի կապ հաստատել Միքաելի հետ:

3. Գաբրիել

Մարդկային ցեղի պահապանը։ Նա օգնում է կանանց սերունդ տալ, պաշտպանում է երեխաներին դժբախտություններից: Ստեղծագործ մարդկանց տալիս է ոգեշնչում, օգնում է իրականացնել ցանկությունները: Սեփական պաշտպանի հետ կապ հաստատելու համար՝ կօգնեն հասմիկի ճյուղերը: Քո Պահապան հրեշտակը սիրում է կապույտ և նարնջագույն գույները:

4. Ուրիել

Նա կապ է պաշտպանում ողջերի և մահացածների աշխարհների միջև, հաճախ հաղորդագրություններ է բերում հանգուցյալ հարազատներից: Օգնում է նոր գիտելիքներ ստանալուն, բարելավում է հիշողությունը: Յուրաքանչյուր պահին Ուրիելին կարելի է օգնությամբ դիմել: Դրա համար պետք է օգտագործել սանդալի ծառ և երիցուկ: Քո պաշտպանը գերադասում է կանաչը և շագանակագույնը:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ճանաչեք Ձեր Պահապան Հրեշտակին՝ ընտրելով հրեշտակային թևերից մեկը
Մեր զարմանահրաշ Աշխարհը. Բացահայտեք մոլորակի հրաշալիքները
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց