fbpx
Գլխավոր ԹԵՍՏԵՐ ԵՎ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿՆԵՐ ԹԵՍՏ-ՀԱՆԵԼՈՒԿ․ Գտեք նավում գտնվող գողին

ԹԵՍՏ-ՀԱՆԵԼՈՒԿ․ Գտեք նավում գտնվող գողին

Թեստ-հանելուկ, որը կմարզի Ձեր ուշադրությունն ու տրամաբանությունը:

Չորեքշաբթի, առավոտյան ժամը 10:00: Ճապոնական նավը գտնվում է բաց ծովում: Նավապետը գնում է ցնցուղ ընդունելու՝ սեղանին թողնելով թանկարժեք մատանին և Rolex ժամացույցը: Երբ նա վերադառնում է, տեսնում է, որ իրերն անհետացել են: Նավապետը անմիջապես իր մոտ է կանչում նավի անձնակազմին և ամեն մեկին հարցնում, թե ինչով էին զբաղված վերջին 15 րոպեի ընթացքում:

Ֆիլիպինացի խոհարարը, տաք մուշտակը ուսերին, ասաց․ «Ես սառնախցում էի, միս էի ընտրում ճաշի համար»:

Հնդիկ մեխանիկը լապտերը ձեռքին ասաց․ «Ես աշխատում էի շարժիչի բաժանմունքում»:

Շրի Լանկացի նավաստին ասաց․ «Ես բարձրացել էի կայմի վրա, որպեսզի շրջեմ դրոշը, քանի որ այն սխալմամբ հակառակ էր բարձրացված»:

Բրիտանացի կապավորն ասաց․ «Ես ռադիոգրամա էի ուղարկում գլխավոր գրասենյակ այն մասին, որ մենք հաջորդ նավահանգիստ կհասնենք երեք օրից»:

Բրիտանացի նավաստին ասաց․ «Ես գիշերային հերթապահության եմ եղել, այդ պատճառով էլ հանգստանում էի իմ խցում»:

Նավապետը անմիջապես բռնում է գողին, ով ստեց նրան: Ո՞վ էր այդ գողը (Սեղմեք «Եկեք խաղանք», որպեսզի տաք պատասխանը)․

կարդացեք նաև

Կենդանակերպի այս 3 նշաններին սիրում են բոլորը

Կենդանակերպի երեք նշաններ, որոնք երբեք չեն ձանձրացնում, և որոնց մենք սիրում ենք հետևյալ հատկանիշների համար. Ջրհոս Ջրհոսները օրիգինալ են, նրանց երևակայությունը դուրս է գալիս մեզ ծանոթ...

ԹԵՍՏ․ Միայն փայլուն գիտելիքների տեր մարդիկ են կարողանում անցնել այս թեստը

Ներկայացնում ենք մեր հերթական գիտելիքներ ստուգող թեստը: Այս անգամ հարցերը հեշտերից չեն: Միայն փայլուն գիտելիքների տեր մարդիկ կկարողանան անցնել այս թեստը: Իսկ դուք կկարողանա՞ք: Վերջում...

9 բան, որոնք պետք է հիշել տեղեկատվական պատերազմների այս ժամանակաշրջանում

Հիշեք այս կետերը տեղեկատվական պատերազմների այս ժամանակաշրջանում: 1. Ցանկացած պատերազմ կավարտվի: 2. Յուրաքանչյուր ազգ բաղկացած է տարբեր մարդկանցից: Ոչ բոլորն են մասնակցում պատերազմին: Անընդմեջ մի վիրավորեք...

Կենդանակերպի նշաններից ո՞վ է ամենաուժեղը և ինչո՞ւմ է կայանում նրա ուժը

Աստղաբանները միշտ նշում են, որ բնավորությունը, խառնվածքը և շատ այլ բաներ կախված են ծննդյան ամսաթվից: Եկեք պարզենք, թե ով է ամենաուժեղը (և խոսքը ֆիզիկական...

Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ կկարողանա՞ք հավաքել 10/10

Հարգելի ընթերցողներ, պատրա՞ստ եք ստուգել Ձեր ընդհանուր գիտելիքները տարբեր ոլորտներին առնչվող հարցերից բաղկացած մեր այս թեստի օգնությամբ: Մեր այս թեստը սպասում է իր հաղթողներին:...