fbpx

ԹԵՍՏ. Ընտրեք եգիպտական քարտերից մեկը և իմացեք Ձեր ապագան

Դուք ուղղակի պետք է ընտրեք երեք քարտերից մեկը.

Քարտ 1. Լուսին

Լուսինը մեծ ազդեցություն ունի ինչպես բնության, այնպես էլ մարդկանց վրա, քանի որ համաձայն հնագույն լեգենդների՝ այն ունակ է վերափոխել յուրաքանչյուր մարդու։

Այս քարտը խոսում է այն մասին, որ Ձեր կիրքը վեր է խոյանում։ Եթե դուք ինչ-որ մեկի հանդեպ Ձեզ լավ չեք զգում, այն ավելի կուժեղանա այս քարտի ազդեցությամբ։

Այս քարտը խոսում է այն մասին, որ դուք պետք է մի լավ մտածեք՝ նախքան որևէ պրոբլեմ լուծելը, քանի որ եթե դուք ուշադիր չլինեք Ձեր որոշմանը, կարող եք անհաջողության մատնվել։

Քարտ 2. Ճանապարհորդական ուղեցույց

Քարտը ներկայացված է դամբարանների տիրակալ, հոգիների և գաղտնիքների պաշտպան Անուբիս աստծո պատկերով։ Անուբիսը նաև հայտնի է որպես ուղեցույց, որովհետև նա նա է, ով ուղեկցում է հոգիներին հավերժական հանգստի կամ կյանքում իրենց կողմից կատարված վատ գործերի համար՝ դեպի պատիժ։

Այս քարտը հիշեցնում է Ձեզ այն մասին, որ պետք է գնահատել այն, ինչ կատարվում է Ձեր կյանքում և տեսնել իրերի լավ կողմը։ Դուք պետք է գիտակցեք, որ յուրաքանչյուր գործողություն ունի հետևանք, իսկ Ձեր բնազդը պետք է Ձեզ հասցնի նրան, որպեսզի դուք կյանքում հասնեք հավասարակշռության և ներդաշնակության։

Քարտ 3. Տրիումֆ

Երկարատև պայքարից հետո դուք վերջապես կհասնեք տրիումֆի։ Համբերություն ունեցեք, որպեսզի տեսնեք Ձեր գործողությունների արդյունքները, որովհետև դրանք մի փոքր սպասեցնել կտան։

Սովորեք ուրախանալ կյանքին այստեղ և հիմա և ուրախություն և երջանկություն գտնել մանրուքներում։

Այս քարտը ցույց է տալիս սպասվելիք կյանքի ուրախ իրադարձություն, երջանկություն և նաև ֆինանսական հաջողություն։ Վերջապես դուք կստանաք Ձեր մրցանակը։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
ԹԵՍՏ. Ընտրեք եգիպտական քարտերից մեկը և իմացեք Ձեր ապագան
Մտածողության 7 վտանգավոր ծուղակ, որոնք մեզ խորտակում են