fbpx

Անձնային ԹԵՍՏ. ճանապարհ, թե՞ անդունդ

Որոշ մարդիկ այս նկարում տեսնում են ճանապարհ, որի վերջում փոքրիկ դուռ է, մյուսները տեսնում են՝ անդունդ, խորը փոս, նման վերելակի հորին։

Իսկ ի՞նչ եք տեսնում դուք։ Երկար պետք չէ մտածել։

Անդունդ

Եթե սկզբից դուք տեսաք անդունդ, մի վախեցեք։ Դա չի նշանակում, որ Ձեզ դառը ապագա է սպասվում, դա խոսում է միայն այն մասին, որ դուք ամենաանկեղծ մարդկանցից մեկն եք, ովքեր ամենից շատն են կապված սեփական վախերի հետ։ Հնարավոր է, ինչ-որ բան Ձեր ներկայից ծնում է անվստահություն՝ դուք ցանկանում եք քայլ անել, բայց չգիտեք ուր և չգիտեք կլինի՞ արդյոք դա Ձեզ համար լավագույն որոշում։

Պահեր են լինում, որում դուք Ձեզ զգում եք կարծես անդնդում, բայց հաճախ դրանք՝ հենց այն իրավիճակներն են, որոնք օգնում են Ձեզ դուրս գալ հարմարավետության մարզից, որում դուք չեք ունենա որևէ առաջընթաց։

Ճանապարհ

Եթե սկզբից տեսաք ճանապարհ, դուք ամենաիդեալիստական մարդկանցից մեկն եք։ Դուք կարող եք ունենալ ապագայի առավել պարզ նպատակներ, սակայն երբևէ մտածե՞լ եք, իրո՞ք դրանք համապատասխանում են Ձեր սպասումներին։ Որովհետև, եթե դուք նայեք նկարին ևս մեկ անգամ՝ ճանապարհն ունի հորիզոնական պատնեշներ։ Հնարավոր է, ինչ-որ բան է տեղի ունենում, որի վրա դուք ուշադրություն չեք դարձնում։ Ժամանակ ծախսեք, որպեսզի վերաիմաստավորեք այն, թե ինչ եք իրոք ցանկանում, և այն, թե ինչ եք զգում, դա Ձեր ճշմարիտ ճանապարհն է, որը կբերի Ձեզ Ձեր լավագույն (և ամենաիրական) տարբերակին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Անձնային ԹԵՍՏ. ճանապարհ, թե՞ անդունդ
Աշխարհագրական ռեկորդներ – ինտելեկտուալ թեստ