fbpx

Ուզո՞ւմ եք իմանալ ամբողջ ճշմարտությունը Ձեր բնավորության մութ կողմերի մասին։ Ուրեմն ընտրեք քարտը

Սեփական մութ կողմերի բացահայտումն ու ուսումնասիրումը թույլ կտան Ձեզ վերականգնել կառավարումը ինքներդ Ձեր վրա, հասկանալ և բացահայտել ինքներդ Ձեզ։ Եթե ցանկանում եք բացահայտել սեփական բնավորության մութ կողմերը, ուրեմն անցնեք այս թեստը։

Ընտրեք լուսանկարում պատկերված քարտերից մեկն ու կարդացեք՝ ինչի մասին է վկայում ընտրությունը։

Քարտ 1

Այս քարտի ընտրությունը վկայում է այն մասին, որ ձեր կյանքում առկա բոլոր բացասական երևույթների համար մեղադրում եք ուրիշներին՝ նրա համար, ինչ կատարվել և կատարվում է ձեզ հետ։ Կարծում եք, որ սիրո հարցում ձեր բախտը չի բերել, որ մարդկանց դժվար է հարգել ձեզ ու գնահատել։ Հարկավոր է դադարել ինքներդ ձեզ միշտ զոհ համարել։ Հարկավոր է նախաձեռնողականություն ցուցաբերել՝ հարգանքի արժանանալու համար։ Միայն այդ ժամանակ կգտնեք իրական երջանկություն։

Քարտ 2

Հրաշալի հասկանում եք, թե ինչ է կատարվում ձեզ հետ, ինչ է հարկավոր փոխել և անել։ Դուք դա հասկանում եք ուղեղով, բայց չեք «ուղարկում» սրտին, ուր գտնվում է ձեր լույսը։ Արդյունքում՝ մթությունը շարունակում է մնալ ձեր մեջ։ Դադարեք որոնել այն, ինչ ինքներդ պետք է փոխեք։ Թող սիրտը լուսավորի ձեր կյանքը։

Քարտ 3

Ձեզ համար դժվար է տեսնել, որ կան «լավ» և «վատ» զգացմունքներ։ Մերժելով նախանձը, չարությունը, ատելությունը, մտածելով, թե այդ զգացմունքները պատկանում են ուրիշներին, չեք կարողանում հաղթահարել մթությունը։ Ոչ ոք իդեալական չէ. բոլորն էլ ունեն վատ և լավ կողմեր։ Բոլոր զգացմունքներն էլ մարդկային են։ Տարբերությունն այն է, որ նախանձը կամ չարությունը չպետք է գերակայեն կյանքի նկատմամբ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ուզո՞ւմ եք իմանալ ամբողջ ճշմարտությունը Ձեր բնավորության մութ կողմերի մասին։ Ուրեմն ընտրեք քարտը
Ձեր ընտրած տարբերակը շատ բան կասի ձեր մասին։ Անցեք ԹԵՍՏԸ և ձեր մասին կպարզեք անսպասելին