Գլխավոր ԹԵՍՏԵՐ ԵՎ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿՆԵՐ Թեստ. Ընտրեք արահետը և իմացեք, ինչ է Ձեզ սպասում

Թեստ. Ընտրեք արահետը և իմացեք, ինչ է Ձեզ սպասում

Շատ պարզ մի թեստ։ Թեստն անցնելու համար, ընդամենը հարկավոր է նստել հարմարավետ, թուլանալ, փակել աչքերը և փորձել պատկերացնել անտառ։ Պատկերացրեցի՞ք, դե ուրեմն բացեք աչքերը և փորձեք ներքևում ընտրել այն արահետը, որով կցանկանայիք գնալ։ Ընտրելուց հետո նայեք արդյունքները ըստ համապատասխան թվի։

arahet

 

Արդյունքներ

[accordion title=’Արահետ 1′]

1Դուք հարմոնիկ անձնավորություն եք, ով սիրում և գնահատում է գեղեցկությունը։ Դուք ուժերի հոսք եք զգում, երբ Ձեզ շրջապատում են բաներ, որոնք Ձեզ համար թանկ են։ Դուք գնահատում եք ավանդույթներն ու մշակույթը։ Եթե դուք ընտրել եք ծաղկող արահետը, ապա Դուք կարողանում եք հաճույթ ստանալ և ուրախանալ կյանքի ամեն մի մանրուքից։ Բայց տեսնո՞ւմ եք մի փոքր բլրակ՝ դա արկածներն են Ձեր ճանապարհին։

Ինչ-որ նոր բան է մոտենում, ինչ-որ բան, որը կփոխի Ձեր սովորական ապրելակերպը, արկածներ, որը կցնցի և կհուզի Ձեր աշխարհը։ Եվ Դուք երջանիկ կլինեք այն իրադարձությունից, որը կբերի դա Ձեր կյանք։ Դուք կծաղկեք, ինչպես ծաղիկները գարնանը…

Հենց հիմա է մոտենում սովորույթները փոխելու պահը։ Պետք է մոռանալ ամեն ինչի մասին լռելու և լռության մեջ ապրելու Ձեր սովորույթը։ Ցույց տվեք շրջապատողներին, որ Դուք ունեք ձայն, զգացմունք և հետաքրքիր մտքեր։

[/accordion]

[accordion title=’Արահետ 2′]

2Այս արահետն ընտրած մարդը՝ ուժեղ անհատականություն է։ Նա տղամարդկային, հավատարիմ և վստահություն ներշնչող ընկեր է, ով երբեք չի հիասթափեցնի։

Այսպիսի մարդը չի վախենում արկածներից և փորձություններից, նա արիաբար գնում է ընդառաջ յուրաքանչյուր իրադարձության, փորձելով ընդունել դրանք ոչ թե որպես փորձություն, այլ որպես խաղ։

Եթե Դուք ընտրել եք այս արահետը, ուրեմն սա Ձեր մասին է։ Այն փաստը, որ արահետը քարերից է շարված, խոսում է այն մասին, որ Դուք չեք վախենում դեմ առ դեմ դիմավորել Ձեզ նետված մարտահրավերները և մարտի բռնվել։ Նայելով արահետին, Դուք վստահ եք, որ առջևում Ձեզ սպասում է ավելի լավ աշխարհ, և Դուք ճիշտ եք։ Շարունակեք գնալ դեպի Ձեր նպատակը։ Դուք արդեն մոտ եք…

 [/accordion]

[accordion title=’Արահետ 3′]

3Եթե ընտրել եք այս արահետը, ապա Դուք սիրում եք դադար վերցնել և մտածել։ Դուք տնտղում եք իրերը շատ երկար, հարցեր եք տալիս և հաճույքով փնտրում դրանց պատասխանները։ Եթե շատերը սկսում են վախենալ կյանքի երբեմն տեղի ունեցող լռությունից, ապա Դուք, ընդհակառակը, դեմ չեք կյանքի հանգիստ, հանդարտ հունին։ Եվ թեկուզ Դուք երբեմն կորցնում եք կյանքի թելը, սակայն շատ հանգիստ, առանց խուճապի մատնվելու, նորից վերագտնում եք այն։

Բուսականության մեջ թաքնված արահետի այս ընտրությունը բացահայտում է, որ Դուք ինտրավերտ եք, ով հոգի է փնտրում։ Բայց ուշադրություն դարձրեք, որ արահետը կորչում է և մենք այլևս չենք տեսնում հետոն։ Միգուցե ժամանակն է, որպեսզի Ձեր առջև ավելի հստակ նպատակնե՞ր դնեք, նախագծել այն ուղղին, որով ուզում եք քայլել Ձեր կյանքում։ Թեկուզ մոտակա ժամանակների համար…

Ձեր լուռ էներգիան՝ Ձեր ուժն է, իսկ հետաքրքրությունը թույլ է տալիս ետ չմնալ կյանքից։ Բայց թույլ տվեք ևս ինչ-որ մեկին մտնել Ձեր աշխարհը և Դուք կտեսնեք, թե որքան հրաշալի է դա։

[/accordion]

[accordion title=’Արահետ 4′]

4Եթե ընտրել եք այս արահետը, ապա դուք բավական էքստրավագանդ անձնավորություն եք։ Ձեր կյանքը լեցուն է առկայծումներով, կրքերով, վառ պահերով և ոչ օրդինար բաներով։ Դուք սիրում եք բոլոր ոչ միանշանակները և ոչ տիպիկները և Ձեր բուռն բնույթը և Ձեզ շրջապատող իրերը կարող են միաժամանակ ապշեցնել և ցնցել։

Ենթագիտակցորեն ընտրելով այս բարձր ծառերով արահետը, Դուք ցույց եք տալիս, որ Ձեզ հարկավոր չէ նայել առաջ՝ Դուք ավելի շատ նայում եք վեր։ Այսինքն տարածությունը շատ ավելի կարևոր է, քան ճանապարհը։ Բայց զգույշ եղեք, ինչ-որ բան կարող է Ձեր դիմաց դուրս գալ, այդ պատճառով, հարկավոր է երբեմն էլ նայել առաջ։

   [/accordion]

[accordion title=’Արահետ 5′]

5Որպես օրենք, այս արահետը ընտրած մարդիկ շատ համեստ և բարեհամբույր են։ Դուք չեք կարողանում նեղանալ, պահել չարությունը։ Արագ ներում և արագ մոռանում եք։ Իսկ ավելի արագ ժպտում եք։ Մինչ մարդիկ խրված են անկարևոր գործերի մեջ, Դուք աշխարհին նայում եք ավելի լայն։

Շատ կարևոր շտրիխ է այն, որ Դուք ընտրել եք աշնանային անտառով նկար։ Աշունը դա երկու կարևոր փուլերի միջանկյալ փուլ է։ Այժմ Դուք հանգստանում եք կամ գտնվում եք ակնկալիքների մեջ։ Սակայն ամեն ինչ, շատ շուտով կփոխվի։ Կփոխվի դեպի լավը։

Իհարկե ճանապարհը հեշտ չի լինի։ Այն լի կլինի քարերով և փշերով, բայց Դուք արժանավույնս ուժեղ եք, որպեսզի կարողանաք հաղթահարել այն։ Ձեր հոգու ջերմությունն ու բարությունը դեպի Ձեզ է ձգում մարդկանց։ Եվ Դուք ունեք ինչ-որ բան մարդկանց հետ կիսվելու և սովորեցնելու։

[/accordion]

[accordion title=’Արահետ 6′]

6Դուք լուռ և մտախոհ մարդ եք։ Գերադասում եք առանձնանալ, բայց նույն ժամանակ դեմ չեք լինի մոտ մարդկանց շրջապատին։ Դուք ունակ եք խորը զգացմունքների և կարեկցելու։ Դուք անկեղծություն և քնքշություն եք ճառագում։

Դուք ընտրել եք մութ արահետ։ Դա նշանակում է, որ այժմ ցանկանում եք լինել միայնակ՝ ինքներդ Ձեր և Ձեր մտքերի հետ։ Դա ամենևին չի նշանակում, որ Դուք պետք է գնաք միայնակ, ուղղակի Դուք պետք է գլուխ հանեք Ձեր ներքին շարժառիթներից, ձգտումներից և համոզմունքներից։ Դա նշանակում է, որ հաջորդ աստիճանին հասնելու համար Ձեզ հարկավոր չէ փոփոխություններ կրել։ Ձեր հոգին և Ձեր աչքերը հետզհետե կհարմարվեն նրան, որ մոտենում է մի նոր փուլ։

Այս ընտրությունը խոսում է այն մասին, որ Ձեր ներքին աշխարհը շատ գեղեցիկ է։ Ինչո՞ւ չհրավիրել այնտեղ մեկին, ով Ձեզ համար թանկ է։

 [/accordion]

 

Загрузка…

կարդացեք նաև

Կենդանակերպի 3 նշան, որոնք նվիրված կանայք են իրենց տղամարդկանց

Այս կանայք կանցնեն հրի և թրի միջով՝ իրենց ամուսինների ետևից: Այս Կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարողանում են իրենց սիրելի մարդու համար լինել աջակից և հավատարիմ...

Տարբեր ոլորտների գիտելիքների ստուգման ԹԵՍՏ: Իսկ ի՞նչ գիտեք դուք

Mediamag-ը կրկին անգամ ստեղծել է Ձեզ համար ընդհանուր գիտելիքներին վերաբերող հերթական թեստը: Փորձեք ցույց տալ լավագույն արդյունքը․ Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և...

Խորհուրդներ, որոնք կօգնեն առավելագույնս ապրել ամեն օրը

Ինչպե՞ս կյանքը լցնել ուրախությամբ 6 պարզ գործողությունների օգնությամբ: Ուրախությունը չի գալիս մատերը շխկացնելով, բայց շնորհիվ Ձեր գործողությունների, դուք կարող եք դարձնել այն Ձեր կյանքի մի...

Կենդանակերպի նշաններ, որոնք չեն կարողանում արտահայտել սեփական զգացմունքները

Որոշ մարդիկ բողոքում են, որ չեն կարողանում ջերմ զգացմունքներ արտահայտել զուգընկերոջ հանդեպ: Բանը բոլորովին նրանում չէ, որ նրանք հետաքրքրված չեն հարաբերություններով: Մեղավոր են աստղերը,...

Կանացի 7 որակ, որի առաջ չի դիմանա և ոչ մի տղամարդ

Մենք բոլորս էլ ցանկանում եք օժտված լինել այնպիսի որակներով, որոնք մեզ կդարձնեն անկրկնելի: Ցանկանում ենք, որպեսզի սիրելի տղամարդը իր ճանապարհին չնկատի ոչ մեկին, հիշելով,...