fbpx

Սիրտ եմ վաճառում

Սի՜րտ եմ վաճառում,
Թարմ, երիտասարդ
Սիրտ եմ վաճառում:

Ձեզ սիրտ արդյոք հարկավոր չէ՞.
Սի՛րտ եմ վաճառում:
Եթե Ձեզ պետք է՝
Հենց այս պահիս հանեմ ու տամ,
Հանեմ ու տամ, որ այլևս ոչի՜նչ չզգամ:

Սիրտ եմ վաճառում.
Թույլ, սիրառատ ու սենտիմենտալ:
Վաճառում եմ սիրտ՝
Բազում անգամներ սիրուց փշրված,
Բազում անգամներ հույսի սոսնձով նորից ամրացված:

Չէ, ես գիտեմ, այն չի վաճառվի.
Նվե՛ր եմ տալիս,
Անդարձ եմ տալիս,
Վերցրե՛ք, տարե՛ք:
Կուզե՞ք, դեն նետեք,
Կուզե՞ք, կորցրեք:
Նվեր եմ տալիս՝ միայն թե ինձնից հեռու այն տարեք…

Թուլակամ իմ սիրտ դու խեղկատակ ես
Ու ինձ էլ դարձրել ես քեզ հետ խեղկատակ :
Չես թողնում շնչել, չես թողնում ապրել՝
Անվերջ բաբախում, նրան ես տենչում:

Այս սիրտը կարծես պետք չէ ոչ մեկին
Ու սկսել է նույնիսկ ինձ էլ խանգարել:

Փշրված սիրտս կբաշխեմ ամենքին
Թող այն սովորեցնի բոլորին սիրել:
Իսկ ես այլևս սիրել չեմ ուզում՝
Այդ սերը տանում է ինձ դեպի կործանում:

Սի՜րտ եմ ես բաշխում…

Հ.Գ. Միգուցե կարգին բանաստեղծություն չստացվեց, սակայն սա այն է ինչ այս պահին զգում եմ ու ուզում: Խնդրում եմ խիստ մի դատեք:

կարդացեք նաև

Ամենաուժեղ անհատականությունները համաձայն Կենդանակերպի նշանի

Աղեղնավոր Այս նշանը համարվում է ամենաուժեղը Կրակի տարրի բոլոր նշանների մեջ: Դրա ներկայացուցիչները գրեթե միշտ գիտեն, թե ինչպես վերահսկել հույզերը, չեն նեղվում մանրուքների պատճառով և...

ԹԵՍՏ ամենագետների համար

Պարտադիր չէ իմանալ ամեն ինչ և ամեն ինչի մասին: Բայց համաձայնվեք, որ հրաշալի է, երբ մտահորիզոնը լայն է՝ «ամենագետի» գլխում կա բոլոր հարցերի պատասխանը:...

Վախ կորոնավիրուսից. ինչու չպետք է վախենալ

Արդյո՞ք պետք է տեղեկացված և զգույշ լինել: Այո, իհարկե: Արժե՞ վախենալ: Ոչ: Այն ժամանակ, երբ հասարակությունը գտնվում է անորոշության և վախի մեջ, մենք սկսում ենք հիպերտոֆիզացված ուշադրությամբ...

Խորագիտական ԹԵՍՏ․ Կկարողանա՞ս անթերի անցնել այն

Խորագիտակ մարդը կարող է ճիշտ պատասխանել գրեթե յուրաքանչյուր հարցին: Ստուգեք Ձեր խորագիտակությունը՝ անցնելով մեր այս հերթական հետաքրքրաշարժ թեստը: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր...