Սաթե քար։ Լեգենդ

Սաթե քարն ունի խորհրդավոր գեղեցկություն, անսովոր փայլ: Շատ լեգենդներ կան սաթե քարի ծագման մասին: Ահա դրանցից մեկը:

Ծովափնյա մի գյուղում ապրում էր մի տղա: Նա գեղեցիկ էր, համարձակ, առույգ, աշխատասեր: Մի անգամ պատանին ծովափին տեսավ մի չքնաղ ջրահարս: Նա ծովի թագուհու աղջիկն էր: Ամեն օր` մայրամուտին, ջրահարսն ու պատանին հանդիպում էին ծովի ափին, լսում էին երգեցիկ թռչունների զվարթ դայլայլը, զմայլվում էին փրփրացող ալիքների խաղով: Սակայն ծովի թագուհուն դուր չէր գալիս այդ մտերմությունը: Մի օր նա պատանու նավը քշեց ծովի խորքերը և խորտակեց:

Տարիներ են անցել: Յուրաքանչյուր երեկո ջրահարսը գալիս է ծովափ: Նրա արցունքները թափվում են ծովի մեջ և վերածվում թափանցիկ քարերի, իսկ ծովի   ալիքները դրանք նետում են ափ:

Իսկ իրականում սաթե քարն առաջանում է ծառի խեժից: Խեժը միլիոնավոր տարիներ մնալով ավազի մեջ` վերածվում է քարի: Դա սաթե քարն է, որն երբեմն անվանում են նաև արևի քար: Հաճախ քարի մեջ կարելի է տեսնել միջատների, խոտերի պատկերներ:

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Սաթե քար։ Լեգենդ