fbpx

Արքան և Երազներ մեկնաբանողը – առակ

Մի արևելյան տիրակալ երազ է տեսնում, որում թափվում են նրա բոլոր ատամները: Երազից սարսափած և անհանգստացած նա կանչում է իր պալատական երազներ մեկնաբանողին և պատմում իր տեսած երազը: Երազներ մեկնաբանողը շատ ուշադիր լսում է տիրակալին և ասում.

– Իմ արքա, ես քեզ վատ լուր պիտի ասեմ: Ինչպես երազում դու կորցրել ես բոլոր ատամներդ, այդպես էլ իրականում կկորցնես բոլոր հարազատներիդ՝ մեկը մյուսի ետևից:

Այս մեկնաբանումը բարկացնում և էլ ավելի է անհանգստացնում արքային և նա հրամայում է բանտ նետել երազներ մեկնաբանողին:

Հետո արքան հրամայում է կանչել մեկ ուրիշ երազներ մեկնաբանողի: Այս երազներ մեկնաբանողը ուշադիր լսում է արքայից երազի պատմությունը և ասում.

– Իմ արքա, ես ուրախ լուր ունեմ քեզ համար: Դու ապրելու ես շատ երկար՝ շատ ավելի երկար քան ընտանիքիդ մնացած անդամները:

Արքան ուրախանում է և ճոխ նվերներով պարգևատրում է երազներ մեկնաբանողին:

Պալատականները զարմացած հարցնում են երազահանին.

– Քո խոսքերը գրեթե չէին տարբերվում նախորդ երազներ մեկնաբանողի խոսքերից: Այդ դեպքում ինչո՞ւ նա պատժվեց, իսկ դու պարգևատրվեցիր:

Հաջողակ երազներ մեկնաբանողը պատասխանում է.

– Դուք ճիշտ եք, մենք երկուսս էլ երազը մեկնաբանեցինք նույն իմաստով: Սակայն պետք է ոչ միայն իմանալ թե ինչ ասել, այլ նաև թե ինչպես դա ասել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag