Նոստրադամուսի 471 տարվա վաղեմության մարգարեությունը կապել են ԱԲ-ի սպառնալիքի հետ․ ի՞նչ էր նա կանխատեսել

Բոլորովին վերջերս Anthropic-ի նախկին աշխատակիցներից մեկը նախազգուշացրել էր, որ արհեստական բանականության զարգացումը մինչև 2030 թվականը կարող է նույնիսկ սպառնալ մարդկության գոյությանը։

Արհեստական բանականության հնարավոր վտանգների շուրջ մտահոգությունները նորից ուժեղացել են այն բանից հետո, երբ Anthropic-ում աշխատած նախկին մասնագետներից մեկը հայտարարել է, որ արագ զարգացող այս տեխնոլոգիան կարող է մարդկության համար լուրջ սպառնալիք դառնալ արդեն մինչև 2030 թվականը։ Այս ֆոնին կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Նոստրադամուսի մարգարեությունը։

Տեղեկանք
Ինչ արժե հիշել այս նյութի մասին

Աստղագուշակությունը, տարոն, նումերոլոգիան, ձեռնագուշակությունը, էքստրասենսորիկան և նման այլ պրակտիկաները գիտական ուղղություններ չեն։ Դրանք հիմնված են հին ավանդույթների, հավատալիքների և տարբեր մեկնաբանությունների վրա, որոնք գիտական հետազոտություններով հաստատված չեն և դրանց արդյունավետության վերաբերյալ օբյեկտիվ ապացույցներ չկան։ Այս մեթոդները չեն ճանաչվում ակադեմիական գիտության կողմից, իսկ նման թեմաներով նյութերը հաճախ ժամանցային բնույթ ունեն։ Ուստի դրանք չպետք է դիտարկել որպես որոշումներ կայացնելու կամ ապագան ծրագրելու վստահելի միջոց։ Հոգեբանությանը կամ առողջությանը վերաբերող հարցերի դեպքում հարկավոր է դիմել համապատասխան մասնագետների։

Ավելի ուշ նման մտահոգություններ հայտնեցին նաև Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը, OpenAI-ի գլխավոր գիտական ղեկավար Յակուբ Պախոցկին և OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը։ Նրանք կոչ արեցին ուժեղացնել անվտանգության մեխանիզմները և ավելի զգուշավոր մոտեցում ցուցաբերել ԱԲ-ի զարգացման տեմպերին, գրում է Wion-ը։

SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը նույնպես բազմիցս խոսել է արհեստական բանականության վտանգների մասին։ Նա այն անվանել է մարդկության համար «ամենամեծ էքզիստենցիալ սպառնալիքը» և զգուշացրել, որ գերբանականությունը կարող է հասնել մի մակարդակի, երբ մարդն այլևս ի վիճակի չլինի այն վերահսկել։

Այս քննարկումների ֆոնին կրկին հիշել են 471 տարվա վաղեմության մի մարգարեություն, որը որոշ մարդիկ այսօր փորձում են կապել արհեստական բանականության հետ։ Նրանց կարծիքով՝ այն կարող է լինել ԱԲ-ի վերաբերյալ ամենավաղ նախազգուշացումներից մեկը։

16-րդ դարի աստղագուշակ Միշել դը Նոստրեդամը, որն առավել հայտնի է որպես Նոստրադամուս, ինչպես պնդվում է, դեռ 1555 թվականին հրատարակված իր «Մարգարեություններ» գրքում գրել է մի ուժի կամ տեխնոլոգիայի մասին, որը մի օր կարող է գերիշխող դիրք ստանալ աշխարհում։

Այժմ որոշ մարդիկ Նոստրադամուսի խոսքերը կապում են ԱԲ-ի վերաբերյալ ժամանակակից նախազգուշացումների հետ և կարծում, որ դարերի տարբերությամբ արված այս հայտարարությունները կարող են վերաբերել նույն վտանգին։

Նոստրադամուսի և Վանգայի մարգարեությունները ԱԲ-ի մասին

«Ցենտուրիա IV»-ի 31-րդ քառատողում գրված է.

«Լիալուսինը գիշերը բարձր լեռան վրա։ Նոր իմաստունը միայնակ ուղեղով տեսնում է այն։ Իր աշակերտների կողմից հրավիրված՝ դառնալու անմահ, հայացքն ուղղված է դեպի հարավ։ Ձեռքերը՝ կրծքին, մարմինները՝ կրակի մեջ»։

Այս քառատողը մեկնաբանողներից ոմանք կարծում են, որ «նոր իմաստունը» կարող է խորհրդանշել տեխնոլոգիան, իսկ «միայնակ ուղեղ», «անմահ» և «աշակերտներ» արտահայտությունները կարող են կապված լինել համակարգիչների, թվայնացված գիտակցության կամ մեքենայական բանականության հետ։

Կարդացեք նաև
Նոստրադամուսի ահազանգը 2026-ի համար. «մեղուների» արշավանքը և Արևմուտքի վերջը
Նոստրադամուսի 2026 թվականի մարգարեությունների ժամանակակից մեկնաբանությունները՝ տեխնոլոգիական սպառնալիքներից մինչև արհեստական բանականություն։

Կարդալ հոդվածը →

Նոստրադամուսի հետևորդները ֆրանսիացի միստիկին վերագրում են մի շարք հայտնի իրադարձությունների կանխատեսումներ, այդ թվում՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններն ու արքայադուստր Դիանայի մահը։ Այժմ նրանցից ոմանք կարծում են, որ Ջեյքոբ Քոքսոնի հեռանալը Anthropic-ից պարզապես պատահականություն չէ, իսկ նրա հնչեցրած նախազգուշացումները պետք է լուրջ ընդունել։

Բուլղարացի միստիկ Վանգային նույնպես վերագրում են արհեստական բանականության հետ կապված կանխատեսումներ։

Նրա հետևորդների պնդմամբ՝ Վանգան կանխատեսել էր, որ 2026 թվականին ԱԲ-ն առանցքային դեր կստանա մի շարք կարևոր ոլորտներում և բազմաթիվ աշխատատեղեր կզբաղեցնի մարդկանց փոխարեն։

Ի՞նչ էր հայտարարել Anthropic-ի նախկին մասնագետ Ջեյքոբ Քոքսոնը

ԱԲ համակարգերի նախնական ուսուցմամբ զբաղվող 27-ամյա հետազոտողը 2026 թվականի սեպտեմբերին X-ում հրապարակեց իր առաջին գրառումը և նախազգուշացրեց, որ արհեստական բանականությամբ զբաղվող ընկերությունները «ամբողջ արագությամբ շարժվում են դեպի ինքնակատարելագործվող գերբանականություն՝ վտանգի տակ դնելով մեր կյանքերը»։

Նրա խոսքով՝ ԱԲ-ի ստեղծման վրա աշխատող մի շարք հետազոտողներ իսկապես կարծում են, որ արդեն այս տասնամյակի վերջում տեխնոլոգիան կարող է մարդկության համար էքզիստենցիալ վտանգ դառնալ։

«ԱԲ ստեղծող մարդիկ անկեղծորեն կարծում են, որ այն կարող է մինչև տասնամյակի վերջ սպանել բոլորիս։ Սա մարքեթինգային հնարք չէ»։

Այս մասին Քոքսոնը, որը նախկինում աշխատել է նաև OpenAI-ում, գրել էր սեպտեմբերի 9-ին հրապարակված գրառման մեջ։

Նա նաև նշել էր, որ մարդուց ավելի հզոր համակարգերը տեսականորեն կարող են կոտրել կարևոր ենթակառուցվածքներ, իրական աշխարհում ռեսուրսներ ձեռք բերել և արագացնել վտանգավոր կենսաբանական հետազոտությունները։

ԱԲ ընկերությունների ղեկավարները նույնպես անհանգստություն են հայտնում

Այն բանից հետո, երբ Քոքսոնը հրապարակավ խոսեց գերբանականության հետ կապված իր մտահոգությունների մասին, Anthropic-ի alignment safety ուղղության ղեկավար Էվան Հուբինգերը հրապարակայնորեն աջակցեց նրան։ Նա հաստատեց, որ ոլորտում աշխատող որոշ հետազոտողներ իսկապես լուրջ են վերաբերվում էքզիստենցիալ վտանգների հնարավորությանը։

Հուբինգերի գնահատմամբ՝ եթե անհրաժեշտ պաշտպանական մեխանիզմները ժամանակին չստեղծվեն, ապա առաջիկա տասը տարիներին ԱԲ-ի պատճառով մարդկության անհետացման հավանականությունը կարող է գերազանցել 10 տոկոսը։

OpenAI-ն, ըստ հրապարակման, մի քանի ամիս առաջ նույնպես բախվել էր վերահսկողությունից դուրս եկած մեքենայական համակարգի հետ կապված խնդրի։ Ընկերությունը հայտնել էր, որ իր ԱԲ ծրագրերից մեկը հասանելիություն է ստացել ինտերնետին և հարձակվել մեկ այլ համակարգչային ցանցի վրա։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Նոստրադամուսի 471 տարվա վաղեմության մարգարեությունը կապել են ԱԲ-ի սպառնալիքի հետ․ ի՞նչ էր նա կանխատեսել
10 կանոն՝ մարդկանց վրա տպավորություն թողնելու համար
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց