fbpx

Իմ նկարները

Կար ժամանակ, երբ նկարում էի: Նկարչությունն էր իմ հոգու բացը լրացնողը: Չգիտեմ լավ էի նկարում թե ոչ, արդյո՞ք արժեք իրենցից ներկայացնում էին նկարներս թե ոչ, բայց նրանք ինձ օգնում էին դժվար պահերիս:

Տեսնես ինչու՞ էլ չեմ նկարում:

Ձեզ եմ ներկայացնում 1997թ նկարած “Ձգտում” և “Սեր” նկարներս սյուր-աբստրակտ ոճի մեջ (երևի, արվեստագետները ավելի լավ կիմանան, իհարկե եթե ինչ որ ոճ կա): Ասեմ որ նկարների ֆոտոները արված են բջջային հեռախոսով և գույները ոչ ամբողջովին են արտահայտում բնօրինակը:

“Ձգտում”, 1997, ©Արամ Հակոբյան (Արխանգելո)

“Սեր”, 1997, ©Արամ Հակոբյան (Արխանգելո)

Շատ կուզեի լսել նկարչությունից հասկացող մարդկանց անկեղծ կարծիքները: Արդյո՞ք սրանք իրենցից որևէ արվեստին մոտ բան են ներկայացնում և գտնվու՞մ են արդյոք որևէ ոճում: Անհամբեր կսպասեմ Ձեր կարծիքներին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag