fbpx

Կյանքը՝ հավերժին: Նվիրվում է Ապրիլյան պատերազմի հերոսներին

-Տղե՛րք, մարտն էլ անցավ:

-Զորացրմանդ քիչ մնաց՝ 3 ամիս:

-Հա, հիմա կարմիր գրիչով օրացույցիս վրա ապրիլի 1-ն էլ ջնջեմ:

-Ջնջի, ջնջի: Իմ մայրն էլ է ամեն երեկո քնելուց առաջ անցած օրը կարմիրով ջնջում:

-Տղե՛րք, էսօր սիրածս աղջիկն էր զանգել, հիշեցնում էր, որ վաղը մեր առաջին ժամադրության օրն է, ու 2 տարի առաջ այս օրը ես իրեն կարմիր վարդ եմ նվիրել, որը թոշնելուց հետո չորացրել ու նկարիս հետ պահում է իր օրագրի մեջ:

-Լա՛վ, տղե՛րք, եկեք քնենք, թե չէ առավոտյան նախավարժանքից կուշանանք:

Տղերքը քուն մտան՝ իրար բարի գիշեր մաղթելով: Բայց այդ գիշերը եղավ ամենադաժան մղձավանջից էլ սարսափեցնող, չարագույժ, կյանքի մնացած գիշերները խլող և վերջին արշալույսից զրկող:

Թշնամու կրակոցները խլեցին հազիվ 2 ժամ քնած զինվորների խաղաղ քունը: Վատ երազից իրականություն վերադառնալու համար ճիգեր գործադրելն անիմաստ էր. կատարվողը դաժան իրականություն էր, տագնապի ազդանշանը չէր լռում:

Գիշերվա թանձր խավարի մեջ ուժգին մարտ սկսվեց: Փամփուշտների կայծկլտոցն ու սուլոցն իրենց հետ նորանոր ձայներ ու ցավից բոցկլտացող աչքեր էին սպանում:

Ամեն վայրկյանը կյանքեր արժեր: Ապրելու մասին երազելու ժամանակ անգամ չկար: Մահն անխուսափելի էր, ու նրանք գիտակցված մղվեցին մահվանն ընդառաջ՝ հանուն հայրենիքի ու հայ ժողովրդի: Նրանք կյանքի գնով անառիկ պահեցին մեր երկրի սահմանները: Նրանց շնորհիվ այսօր կա հայ ազգը և կլինի հավերժ հայ զինվորի հերոսական անվան նման:

Այս հերոսների կյանքի պատմությունը կիսատ մնաց ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերվա նման: Մեր նորագույն պատմության էջերում նրանց անունները կարմիրով նշվեցին, ինչպես կարմիր թանաքով նշվում էին իրենց օրացույցների օրերը: Սիրած աղջիկների կարմիր վարդերի նման արդեն քանի՜ կարմիր վարդեր են չորացել գերեզմանաքարերի նկարների կողքին:

2016 թվականի գարնան կանաչ արշալույսը կարմիրով ներկվեց: Տղաները չապրեցին իրենց պահած հողի վրա: Նրանք ձուլվեցին  այդ հողին և դարձան հավերժի մարտիկներ: Նրանք կյանքը տվեցին հավերժին:

Հրապարակման ներկայացրեց՝ Նունե Ղազարյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կյանքը՝ հավերժին: Նվիրվում է Ապրիլյան պատերազմի հերոսներին
Ինքներդ ձեզ կրկին սիրելու 6 պարզ միջոց