fbpx

Հենրիխ Մխիթարյան. իսկական հայ լինելու փայլուն օրինակ (+վիդեո)

Ուզում եմ գրել թե ինչի համար եմ շատ սիրում ու հարգում մեր ֆուտբոլի հավաքականի խաղացող, տաղանդավոր, նույնիսկ կասեի հանճարեղ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Երևի հիմա մտածեցիք, որ պետք է գրեմ իր ֆուտբոլիստի որակների մասին: Ո՛չ, այդ մասին չէ, որ ուզում եմ գրել: Բացի հանճարեղ ֆուտբոլիստ լինելուց նա որակներ ունի, որը կցանկանաի տեսնել յուրաքանչյուր հայի մեջ: Ու շատ կուզեմ, որ այն երեխաները, երիտասարդները, որոնք երկրպագում են Հենրիխին, ուզում են նմանվել նրան՝ ուզենան նմանվել ոչ միայն ֆուտբոլիստի որակներով, այլ նաև մարդու ու հայի որակներով:

Ամենասկզբից նշեմ, որ Հենրիխին անձնապես չեմ ճանաչում, սակայն հպարտ կլինեի, որ ճանաչեի:

Եվ այսպես իր ո՞ր որակներն են, որ ինձ այդքան հիացրել են: Սկսեմ ամենացայտունից՝ նրա համեստությունը: Հենրիխի համեստությունը ուղղակի ապշեցնում է: Նա արդեն համարվում է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, բայց հարցազրույցներում նրա ամոթխածությունը, նրա մանկական միամտությամբ ու ամաչկոտությամբ լի աչքերը դեռևս պահպանվում են: Դա եզակի երևույթ է:

Այժմ ամենակարևորը: Ինչպես վերևում նշեցի, կուզեմ որ յուրաքանչյուր հայ ունենա Հենրիխի որակներից: Յուրաքանչյուրը զբաղվի իր գործով, լավ զբաղվի, դառնա արհեստավարժ ու լավագույնը իր գործում և իր գործով նա բարձր կպահի Հայաստանի անունը և ճանաչելի կդարձնի օտարազգիներին: Արդեն իսկ, համոզված եմ, որ Հենրիխի շնորհիվ շատ-շատերը, որոնք նույնիսկ չէին էլ լսել Հայաստանի անունը՝ արդեն գիտեն Հայաստանի մասին և նույնիսկ մանրամասն հետաքրքրվել են:

Որպես խոսքերիս ապացույց, ներքևում տեղադրված հարցազրույցում Հենրիխը մի նախադասություն է ասում, որը ապացուցում է նրա հայի բարձր որակները: Նա ասում է. «Ես երազում եմ լինել շատ լավ ու ճանաչված ֆուտբոլիստ Եվրոպայում, որպեսզի բարձր պահեմ Հայաստանի անունը»: Ահա նրա դեմքը, որը միայն ու միայն հիացմունքի է արժան:

Մի խոսքով հպարտ եմ, որ ունենք այսպիսի հանճարեղ ֆուտբոլիստ և առավել ևս ուրախ եմ, որ ունենք այսպիսի հայ:

Կեցցե՛ս Հենրիխ Մխիթարյան…

Եվ վերջում Ձեզ եմ ներկայացնում «Գլխով հարված» ռուսական ֆուտբոլային հաղորդումից մի հատված, որտեղ հեռախոսով հարցազրույց են վերցնում Հենրիխ Մխիթարյանից.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հենրիխ Մխիթարյան. իսկական հայ լինելու փայլուն օրինակ (+վիդեո)
Ինչպիսի՞ տեսք ունեն տղամարդիկ Instagram-ի, Facebook-ի և Twitter-ի ոճում (ՖՈՏՈՆԵՐ)