fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ԱՌԱԿ Առակ դրախտի և դժոխքի մասին

Առակ դրախտի և դժոխքի մասին

Մահվանից հետո մի քանի մարդու հոգիներ ընկնում են դրախտ (համենային դեպս իրենց այդպես էր թվում): Այս վայրում նրանց ցանկությունները ակնթարթորեն կատարվում էին: Հերիք էր որպեսզի նրանք ինչ-որ բանի մասին մտածեին, ինչ-որ բան ցանկանային և ցանկությունը միանգամից հառնում էր նրանց առջև: Այ սա կյանք է: Այն ինչի վրա մարդիկ Երկրի վրա ծախսում էին տարիներ, իսկ որոշները ամբողջ կյանքը՝ այստեղ կատարվում էր ակնթարթերի ընթացքում: Պետք էր ընդամենը ցանկանալ: Նրանք իրենց Աստված էին զգում և անչափ երջանիկ էին:

Այդպես շարունակվեց որոշ ժամանակ և ցանկությունները դառնում էին ավելի ու ավելի բարդ, բայց միևնույնն է նրանք իրականանում էին նույն ճշգրտությամբ և ակնթարթորեն: Նրանք փորձեցին այն ամենը ինչ կարելի է երևակայել և նույնիսկ այն ամենը, որը անհնար է երևակայել: Եվ ահա

եկավ այն օրը, երբ նրանց գիտակցությունը այլևս չեր կարողանում նոր բան մտածել: Դատարկության և տիեզերական ձանձրույթի զգացումը բուն դրեց նրանց մեջ: Եվ նրանք սկսեցին աղոթել. «Օ՜ Աստված, ցույց տուր մեզ Երկիրը»: Եվ ցրվեցին ամպերը, և երևաց Երկիրը: Իսկ Երկրում միլիարդավոր մարդիկ հորինում էին իրենց համար չնչին և մեծ նպատակներ, ինչ-որ բան էին ցանկանում՝ ծախսելով իրենց երազանքի կատարման համար ամբողջ իրենց փոքրիկ կյանքը: Տեսնելով այս ամենը նրանք ծիծաղեցին և նորից սկսեցին ապրել անհոգ և երջանիկ:

Բայց չանցած երեք օր այս ամենը նրանց նորից ձանձրալի թվաց: Եվ այդժամ նրանք աղոթեցին. «Օ՜ Աստված, մենք կրկին ուզում ենք տեսնել Երկիրը»: Եվ կրկին ցրվեցին ամպերը և նրանց առջև հառնեց Երկիրը: Բայց այս անգամ մարդկային «մրջնանոցի» տեսքը չօգնեց և նրանք սարսափահար մտածեցին հավերժության մասին, որը կարծես հսկայական անդունդ ընգծվում էր նրանց առջև: Եվ այդ ժամանակ նրանք աղոթեցին. «Օ՜ Տեր Աստված, ցո՛ւյց տուր մեզ դժոխքը»:

Իսկ ինչպե՞ս եք կարծում, որտե՞ղ եք գտնվում Դուք…

կարդացեք նաև

Կենդանակերպի նշաններ, որոնք սեր և կյանքի ընկեր են գտնում բավական հասուն տարիքում

Աստղաբանությունը ունակ է շատ բաների, օրինակ՝ կանխատեսել, շո՞ւտ, թե՞ ուշ կհանդիպեք ձեր կյանքի երկրորդ կեսին: Սերը նման է ազարտային խաղի: Երբեմն բախտը բերում է երիտասարդ...

Ինտելեկտուալ ԹԵՍՏ․ Դժվարին թեստ, որ կարող են անցնել միայն իրապես գիտակ մարդիկ

Ներկայացնում ենք մեր հերթական ինտելեկտուալ, բազմագիտակության թեստը: Հարցերը հեշտերից չեն և դրանց կարող են պատասխանել իրապես գիտելիքներ ունեցող մարդիկ: Ի՞նչ եք կարծում, դուք կկարողանա՞ք...

Իմաստուն առակ այն մասին, թե ինչ հեշտությամբ են աղավաղվում փաստերը

Մի անգամ վանքում մի երիտասարդ վանական, որը նոր էր կուսակրոն ձեռնադրվել, ստանում է իր առաջին հանձնարարությունը՝ արտագրել և թարմացնել մի քանի եկեղեցական աղոթքներ, սաղմոսներ...

Մաշա Մնջոյանը Ավստրալիայի «Ձայնը» նախագծում դուրս է եկել ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ (տեսանյութ)

Մաշա Մնջոյանը փայլուն ելույթով ևս մեկ քայլ է առաջ գնացել Ավստրալիայի «Ձայնը» նախագծում և դուրս է եկել ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ: https://www.facebook.com/rubenmkhitaryangyumri/videos/744244486340090/ Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ...

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 13-ից 19-ը

ԽՈՅԵՐ Աստղերը հուշում են ձեզ զբաղվել ձեր եւ ձեր սիրելիի համատեղ ապագան ծրագրելով: ՑԼԵՐ Ձեր սիրելին ձեզ համար կարեւոր նորություն ունի, որը վերաբերում է ձեր հարաբերություններին: Թե...