ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ

Խարուկի Մուրակամիի լավագույն մեջբերումները մարդկանց, կյանքի և հարաբերությունների մասին


Ինչպես ասում էր գրողը. «Աշխարհը՝ կառուցված է և այն լցնում են զարմանահրաշ բաներ և տարօրինակ մարդիկ»։ Այս իմաստուն մարդը կարողանում էր տեսնել մարդկանց հոգիները, ոգեշնչել խոսքով և ստիպել մտորել կարևոր բաների մասին։ Ինչպե՞ս են մարդիկ գտնում իրենց։ Որոշներին հարկավոր են փնտրտուքների երկար տարիներ, որոշներին՝ հանկարծ գտնում է ինքը, ոգեշնչումը։ Այդպես կատարվեց նաև Խարուկի Մուրակամիի հետ։ 1978թ. ապրիլին, բեյսբոլի խաղի ժամանակ՝ նա հանկարծ հասկանում է, որ կարող է գրքեր գրել։ Մինչև հիմա նա չգիտի թե ինչու հատկապես։ Ինչպես ասել է գրողը. «Ես ուղղակի հասկացա դա և վերջ»։

Ձեզ համար մենք հավաքել ենք Խարուկի Մուրակամիի լավագույն մեջբերումները մարդկանց, կյանքի և հարաբերությունների մասին։

Որքան էլ որ ջանաս՝ եթե ցավում է, ցավում է։

Ամենակարևորը՝ այն մեծը չէ, ինչին հասել են ուրիշները, այլ այն չնչինը, ինչին հասել ես դու…

Կսկսեք կարդալ այն, ինչ ուրիշները՝ կսկսեք մտածել բոլորի պես։

Հիշողությունը ջերմացնում է մարդուն ներսից։ Եվ նույն ժամանակ պատռում նրան և բաժանում մասերի։

Որքան մարդ է ապրում այս աշխարհում, մեզանից յուրաքանչյուրը ժլատորեն ինչ-որ բան է փնտրում մեկ ուրիշի մեջ, և միևնույնն է մենք մնում ենք նույնքան անվերջանալի հեռավոր և կտրված մեկմեկուց։

Մի խղճա քեզ։ Իրենց խղճում են ոչնչությունները։

Որքան շատ են մարդու մեջ թուլությունները, այնքան հաճույքով նա կկարեկցի իր մտերիմների թուլություններին։

Աշխարհում որոշ բաներ ստացվում են միայն միայնակ։ Իսկ որոշները՝ երկուսով։ Կարողանալ դրանք համատեղել՝ լավ բան է։ Իսկ ահա շփոթել մեկը մյուսով՝ բանի պետք չէ։

Սակայն ժամանակ է անցնում, երբ ամեն մեկը վերադառնում է իր տեղը։ Միայն ես վերադառնալու տեղ չունեմ։ Գիտե՞ս, կա այսպիսի խաղ՝ բոլորը վազում են աթոռների շուրջ, իսկ հետո նստում և միայն մեկն է, որ մնում է առանց աթոռի։

Լավագույն մարդիկ դառնում են լավագույն, որովհետև ի սկզբանե հավատում են իրենց ունակություններին։

Ես պատկանում եմ մարդկանց այն տիպին, որոնք սիրում են առանձնանալ։ Ես սիրում եմ լինել միայնակ։ Իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ միայնակ լինելը ինձ համար դժվար չէ։

Ինձ երբեմն թվում է, որ ես ծերանում եմ ամեն ժամ։ Եվ ինչն է ամենասարսափելին, որ դա այդպես էլ կա։

Ով ուզում է, մտնում է այս կյանք, ով ուզում է, դուրս է գալիս։ Դրանում է կյանքի սահմանափակ հայացքների գլխավոր պլյուսը։ Մտնելով՝ սրբեք ոտքերդ, դուրս գալով, փակեք դուռը։ Այդպիսին է հյուրերի համար ընդունված օրենքը։

Տառապանքը՝ յուրաքանչյուր մարդու անձնական ընտրությունն է։

Բարի լուրերը իրենց մասին լուռ են հայտնում։

Ամենակարևորը՝ ոչ արագությունն է և ոչ էլ հեռավորությունը։ Ամենակարևորը՝ հաստատունությունն է. վազել ամեն օր, առանց դադարի և հանգստի։

Բոլոր մարդիկ տարբեր են։ Եվ հենց այդ պատճառով էլ հետաքրքիր է։

Նախորդ նյութը

ԹԵՍՏ. Նկարներից մեկն ընտրելով մի նոր բան կբացահայտեք ինքներդ Ձեր մասին

Հաջորդ նյութը

7 խորիմաստ մտքեր Օգյուստ Ռենուարից